ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հարցերով կրթության առաջատար մասնագետ Յուկո Սարվիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համապատասխան ներդրումների և բարեփոխումների աջակցությանն ուղղված հարցեր: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հետ առկա է հաջող և արդյունավետ համագործակցություն. ներկայումս նախանշվում են մեծ կարևորություն ունեցող նոր ծրագրեր: Նախարարը նշել է, որ բարեփոխումների արդյունքում ՀՀ կրթության ոլորտն իր կառուցվածքով ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական չափանիշներին. ներկայումս ոլորտը թևակոխել է կառուցվածքը բովանդակությամբ համալրելու կարևոր փուլ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Յուկո Սարվին նշել է, որ Ասիական զարգացման բանկն իրականացնում է տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրեր, որոնք ներառում են նաև կրթության ոլորտը: Յուկո Սարվիի խոսքով` Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման գործընթացին աջակցելու նպատակով բանկի տեխնիկական աջակցության խորհրդատուի ջանքերով հրապարակվել է «Կենտրոնական և Արևմտյան Ասիայում աշխատելու համար անհրաժեշտ կրթությունն ու հմտությունները. Հայաստանում մանկավարժական կրթության բարեփոխումները» հաշվետվությունը, որում ներառվել են նաև ԿԳ նախարարության մեկնաբանությունները: Նախարարը բարձր է գնահատել վերոնշյալ հաշվետվությունը` ընդգծելով, որ բավականին որակյալ և պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվել: Ըստ Լևոն Մկրտչյանի` մանկավարժական կրթության ոլորտում առկա են մի շարք հիմնախնդիրներ, հետևաբար հաշվետվության առաջարկությունների փաթեթը օգտակար կլինի նախարարության համար: Ըստ նախարարի` ներկայումս Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության համատեքստում անհրաժեշտություն կա հետագա աշխատանքների գործնականացման և հստակ գործողությունների պլանի մշակման: Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտն աջակցության կարիք ունի, մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման, մանկավարժական կրթության, ուսումնական ծրագրերի և չափորոշիչների վերանայման, աշխատաշուկայում մասնագիտությունների նկարագրության, Կրթության ազգային ինստիտուտի վերափոխման և բնագիտական հոսքի բարեփոխման ուղղություններով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման, բարեփոխումներ շրջանակում միջազգային փորձագետների ներգրավման, բուհական ոլորտի խոշորացման, ուսանողների շարժունության, դպրոցական դասագրքրերի վերափոխման և այլ հարցերի:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26