Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պաշտոնական Անկարան որևէ դիմում չի ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի և հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ առաջիկա վեց շաբաթվա ընթացքում կամ մինչև սահմանադրական հանրաքվեն տեղեկություն չկա Թուրքիայի նախագահի կողմից Գերմանիա կատարելիք այցի վերաբերյալ: «Դիվանագիտական կանոնների համաձայն` նմանատիպ այցելությունների մասին ժամանակին տեղյակ են պահում, սակայն մինչ օրս նման տեղեկատվություն չի ստացվել», հայտարարել
է նա:
Գերմանական Bild պարբերականը, հենվելով դիվանագիտական շրջանակներում ունեցած տեղեկությունների վրա, հայտնել է, որ Էրդողանը մայիսին այցելելու է Գերմանիա և սահմանադրական հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնի Հյուսիսային ՀռենոսՎեսթֆալիա երկրամասում:
Գերմանիայի ներսում բողոքի մեծ ալիք է սկսվել` ընդդեմ Հյուսիսային ՀռենոսՎեսթֆալիա երկրամասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպվելիք հանրահավաքի:
Սոցիալդեմոկրատական կուսակցության անդամ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը պաշտպանել է երկրամասի ներքին գործերի նախարարի մտահոգություններն այն մասին, որ Էրդողանի հնարավոր հանրահավաքը պետք է արգելել:
Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը պետք է բացեիբաց հայտնի, որ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ Էրդողանի այցը Գերմանիա ցանկալի չէ:
Գերմանիայի ներգաղթի, փախստականների և ինտեգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզը տեսակետ է հայտնել այն մասին, որ «նման հավաքները թունավորում են Գերմանիայի մթնոլորտը, վնասում են խաղաղ համակեցությանը»:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44