Լայնամասշտաբ պատերազմ սկսելու վտանգ ամեն պահի էլ կա, բայց այս պահին հավանականությունն այդքան էլ մեծ չէ, քանի որ ցանկացած պահի պատրաստ ենք հետ շպրտելու թշնամու ցանկացած ոտնձգություն. Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով սահմանին ադրբեջանական զինուժի ակտիվացմանը և դիվերսիոն հարձակման փորձերին:
«Հավանականությունը, իհարկե, այդքան էլ մեծ չէ, բայց դա չի նշանակում, որ պետք է պատրաստ չլինենք ցանկացած պահի: Տեսնում եք այսօր էլ այդքան կորուստ են տվել, իսկ դա նշանակում է մենք ցանկացած պահի պատրաստ ենք հետ շպրտելու թշնամու ցանկացած ոտնձգություն»,-ասաց նա:
Նշենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ այսօր գիշերն էլ շփման գծում տեղի ունեցած հարձակման փորձը Ադրբեջանի սովորական ահաբեկչական քայլերից մեկն էր:
«Որևէ տարօրինակ բան տեղի չի ունեցել, հակառակորդը կրկին փորձել է իր ահաբեկչական էությունը դրսևորել, դիվերսիոն ներթափանցման փորձ է տեղի ունեցել, որը կասեցվել է, տվել են զոհեր առնվազն մի քանի դիակ գտնվում են չեզոք գոտում, որոնք չեն կարողացել իրենց հետ դուրս բերել բարեբախտաբար մեր կողմից ոչ վիրավոր զոհ չունենք»,-ասաց նա:
Լարվածության մեծացման բացատրությունը, ըստ Դավիթ Բաբայանի, այն է, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է և պետք է այդ ձև դրսևորի: «Կան այլ հանգամանքներ ևս, որոնք ևս խթանում են էլ ավելի հանցավոր դրսևորումներ, պահվածք ունենա: Նախևառաջ, վաղը Խոջալուի ջարդերի օրն է, որը կազմակերպել է հենց ինքը՝ Ադրբեջանը, իշխանության պայքարի ներքո: Իհարկե, իրենք դա չեն ընդունում, փորձում են մեզ վրա բարդել այդ սարսափելի հանցագործության կեղտը, և այդ օրերին էլ ավելին են ակտիվանու»,-ասաց նա:
Բացի այդ, ըստ ԱՀ նախագահի մամուլի խոսնակի, Ադրբեջանում տեղի է ունեցել «դարակազմիկ փոփոխություն»: «Մեհրիբան Ալիևան պաշտոնապես ստանձնել է փոխնախագահի պաշտոնը, դե յուրե, մինչ այս դե ֆակտո էր, հիմա դե յուրե է և բնական է, շատերը վատ են ընդունում նման փաստը և կարող է մտածել գերագույն գլխավոր հրամանատարը պարզապես «պոդկաբլուչնիկ» է և դա կարող է ցույց տալ, որ ինքը քրիստոնյաների դեմ պայքարող, այսպես հզոր աշխարհակալ է, և դրա համար ագրեսիան ավելի է դրսևորվել»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ եթե նրանք գնան այլ քայլերի՝ մեզ մնում է երկու տարբերակ՝ կամ մեր բանակը շքերթ կանցկացնի Բաքվում, կամ ռազմական շքերթ պետք է անցկացնի Ստեփանակերտում, բայց ադրբեջանական գերիներին ամբողջ Ստեփանակերտում պետք է տանենք Ալիևի գլխավորությամբ, ինչպես հայրենականի ժամանակ էր, այս երկու տարբերակի մեջն ենք, կտեսնենք, որն ենք ընտրում, հուսով եմ՝ ամեն ինչ պետք է նորմալ լինի»,-ասաց նա:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26