ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ապրիլի 15-ին հանդիպեց Գիտության և տեխնոլոգիաների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Վահան Թյուրեկյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը և Բնապահպանության, գիտության, տեխնոլոգիայի և առողջապահության հարցերով ԱՄՆ պետքարտուղարության տարածաշրջանային (կենտրոնա կայանը` Բուդապեշտ) գրասենյակի տնօրեն Րաֆֆի Բալյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրին, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դինամիկ կերպով զարգանում են տնտեսական հարաբերությունները, ինչպես հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի, այնպես էլ վերջերս ստեղծված ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի խորհրդի շրջանակներում, որի անդրանիկ նիստը կայացավ 2015թ. աշնանը Երևանում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մեծապես կարևորեց նաև գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը և նախանշեց դրա հետագա զարգացման համար առկա մեծ ներուժը: Որպես հաջողված օրինակ, Աշոտ Հովակիմյանը նշեց ԱՄՆ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների մասնաճյուղերի գործունեությունը Հայաստանում: Փոխնախարարը ընդգծեց, որ ՀՀ կառավարության առաջնայնություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների և գիտության ու նորարարության զարգացումը Հայաստանում: Եվ դրա վառ ապացույցն է` ս.թ. մարտի վերջին ՀՀ նախագահի աշխատանքային այցը ԱՄՆ , որտեղ նա հանդիպումներ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Հարվարդի համալսարանում, այցելել մի շարք նորարարական ընկերություններ:
ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը ներկայացրեց իր պաշտոնի լիազորությունների շրջանակը, որոնք ներառում են գիտության և տեխնոլոգիաների ոլորոտում ԱՄՆ պետքարտուղարության համար փորձագիտական աշխատանքների իրականացում, սերտ կապերի հաստատում ԱՄՆ ոչ կառավարական գիտական շրջանակների և պետական հաստատությունների միջև, ամերիկյան գիտական շրջանակները ներկայացնող սփյուռքի միջև ցանցի ձևավորում: Վահան Թյուրեկյանը կարևորեց իր այցը Հայաստան` նշելով գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում Հայաստանի գիտական շրջանակների և ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման առավելությունները:
Իր այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականը արդեն այցելել էր հայկական մի շարք նորարական և տեխնոլոգիական ընկերություններ և լաբորատորիաներ` նշելով, որ դրանց միջոցով հայ գիտնականները կապվում են աշխարհի իրենց գործընկերների հետ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33