CNN-ին և մի շարք այլ հեղինակավոր լրատվականներին ուրբաթ օրը թույլ չի տրվել մասնակցել մամուլի ներկայացուցիչների հետ Սպիտակ տան ոչ պաշտոնական ճեպազրույցին, որին ներկա լինելու թույլտվություն ստացած լրագրողներն ընտրվել են նախապես: Այդ քայլը լուրջ մտահոգություն է առաջացրել ԶԼՄ-ների շրջանում, գրում է CNN-ը:
Սպիտակ տան իրադարձությունները լուսաբանող լրագրողները որոշումն աննախադեպ են անվանել: Այն էլ ավելի է սրել Թրամփի վարչակազմի և մամուլի միջև արդեն իսկ լարված հարաբերությունները, գրում է կայքը:
Հանդիպմանը մասնակցությունից դուրս են մնացել նաև The New York Times-ը, The Los Angeles Times-ը, Politico-ն, BuzzFeed-ը, BBC-ն և Guardian-ը:
Երբ վերոնշյալ լրատվական կազմակերպությունների լրագրողները փորձել են մտնել Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի գրասենյակ՝ ճեպազրույցին մասնակցելու համար, նրանց ասել են, որ նրանք թույլտվություն չունեն մասնակցելու հանդիպմանը, քանի որ ցուցակում ընդգրկված չեն:
Նշվում է, որ սովորաբար նման հանդիպումներին ներկա են լինում ներկայացուցիչներ մեկ հեռուստաալիքից, մեկ ռադիոընկերությունյից և մեկ տպագիր մեդիայից, ինչպես նաև մի քանի լրատվական գործակալությունների լրագրողներ, ովքեր այնուհետև փոխանցում են տեղեկատվությունը մյուս լրատվականներին: Այս անգամ, սակայն, հանդիպման հրավիրված են եղել խոշոր հեռուստաընկերություններ NBC-ն, ABC-ն, CBS-ը և Fox News-ը, հրավիրված չի եղել միայն CNN-ը, գրում է լրատվամիջոցը:
Ավելի ուշ մեդիա կազմակերպությունները դատապարտել են այդ քայլը: The New York Times-ը քայլը բնութագրել է որպես «վիրավորանք ժողովրդավարական արժեքներին»:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55