Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքը:
Պետական կառավարման մարմինների ղեկավարները վարչապետին զեկուցել են իրենց ոլորտներում իրականացված միջոցառումների, ինչպես նաև ծրագրով նախատեսված որոշ կետերի չկատարման կամ թերի կատարման պատճառների, այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի և վերջնական կատարման ժամկետի վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է պետական կառավարման մարմիններին տրված հանձնարարականների կատարման ժամկետներին և կատարողականների որակին՝ հանձնարարելով պահպանել աշխատանքային կարգապահությունը:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաև գերատեսչությունների ներկայացված ներդրումային ծրագրերի ընթացքին: Վարչապետը հետաքրքրվել է այս ուղղությամբ արվող քայլերից՝ ծրագրերի մեկնարկի ժամկետից, գործընկերների հետ համագործակցությունից, ֆինանսական աղբյուրների հստակեցումից և այլն: Կարեն Կարապետյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը և ամենօրյա վերահսկողության տակ պահել այս հարցը:
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները զեկուցել են ՀՀ կառավարության ծրագրով սահմանված գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքի մասին: Ներկայացվել են առաջնահերթ ծրագրերը, բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները: Գյուղատնտեսության ոլորտում գերակա ծրագրերը հետևյալն են՝ գյուղատնտեսության մեխանիզացիա և լիզինգ, վակցինացիա, պարարտանյութի, դիզվառելիքի և վարկային տոկոսների սուբսիդավորում, աջակցություն համայնքների զարգացմանը, հակակարկտային կայանների ցանցի ընդլայնում, ոռոգման կաթիլային համակարգի ներդրում, մթերման գործընթացի արդյունավետ կազմակերպում: Սպորտի և երիտասարդության ոլորտում գերակա ծրագրերն են՝ բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի տարածում, առողջ ապրելակերպի խթանմանն ու մտածելակերպի փոփոխությանն ուղղված միջոցառումների իրականացում: Աշխատանքի և սոցիալական ոլորտում գերակա ծրագրերն են՝ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության բարձրացում, անապահովության գնահատման համակարգի մեթոդաբանության, բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման համակարգերի արմատական վերանայում, կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների մատչելիության բարձրացում, ինչպես նաև էլեկտրոնային սոցիալական ծառայությունների ամբողջական համակարգի ներդրում և այլն: «Յուրաքանչյուր գերատեսչության գերակա խնդիրները և ծրագրերը պետք է լինեն կոնկրետ 2017 թ. համար՝ հստակ նախատեսված ժամկետով, պատասխանատուով և արդյունքով», - ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ նման ձևաչափով խորհրդակցությունների ժամանակ քննարկվելու են մի քանի գերատեսչությունների գերակա խնդիրներն ու ծրագրերը, որպեսզի կառավարության բոլոր անդամները տեղյակ լինեն միմյանց անելիքներից:
Վարչապետին ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նաև պետական գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների վերաբերյալ: Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ կարևորել է կառավարություն-հասարակություն հետադարձ գործուն կապը՝ հորդորելով լինել ակտիվ:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01