«Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակում 60-րդ տեղը զբաղեցրած, Երևանի քաղաքապետ աշխատակազմի քարտուղարի տեղակալ և քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք շարժվելու են իրենց կուսակցության գաղափարախոսությամբ, ծրագրով և այդ աշխատանքները իրականացվելու են ժողովրդավարական երկրի սկզբունքներով:
«Համոզված եմ, որ ժողովուրդը կկատարի իր ընտրությունը, և որ ընտրությունը կատարի, դա էլ կհարգենք»,-ասաց նա և նշեց, որ ժողովրդի ընտրությունը կորոշի, թե որ ուժը կամ կոալիցիան կլինի կառավարող և յուրաքանչյուր քաղաքական ուժ, որը մասնակցում է ընտրություններին, շանսեր տեսնում է իր հաղթանակի համար:
Ինչ վերաբերում է հարցին, թե հատկապես, որ քաղաքական ուժերին է համարում մրցակից, նա ասաց, որ ավելի շատ ինքը երկրներն է դիտում որպես մրցակից: «Այստեղ մրցակցություն չկա, մրցակցության միակ թեման դա մեր ժողովրդի բարեկեցությունն է, որ խորհրդարանական ընտրություններին ներգրավված յուրաքանչյուր ուժ ամեն ինչ պետք է անի, որ ժողովրդի վիճակն ավելի բարեկեցիկ դառնա»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչ օրենսդրական նախաձեռնություններ ունի, որոնք մտադիր է ներկայացնել Ազգային ժողով, Սամվել Մերթարջյանն ասաց, որ 2003 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է և համոզված է, որ ամեն մի նախաձեռնություն դեռևս կոլեգիալ քննարկման կենթարկվի, որից հետո ընթացք կտրվի, բայց որոշ ոլորտներում կլինեն նաև հեղինակային նախաձեռնություններ:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44