Այս պահին Թալիշում իրավիճակը հանգիստ է, առօրյա կյանքը շարունակվում է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Քիչ առաջ խոսել եմ Թալիշի գյուղապետ Պետրոսյանի հետ: Երեկ երեկոյան կրակոցներ է սկսել հակառակորդը: Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է, Թալիշում գտնվող տղամարդիկ զբաղված են իրենց առօրյա աշխատանքով: Ինչպես հայտնի է, Թալիշում վերականգնողական աշխատանքներ են ընթանում և այդ աշխատանքներն այսօր շարունակվում են»,- ասաց Պողոսյանը:
Հարցին,թե Արցախի Հանրապետության ՊԲ-ն հայտնել էր, որ 18 արկ է արձակվել Թալիշի ուղղությամբ, արդյոք գյուղը ենթակառուցվածքների կամ այլ վնասներ կրե՞լ է, Վահրամ Պողոսյանը պատասխանեց, որ, բարեբախտաբար, գյուղը վնասներ չի կրել. «Արկերը հիմնականում ընկել են այնպիսի հատվածներում, որոնք, բարեբախտաբար, որևէ վնաս չեն հասցրել գյուղի ոչ ենթակառուցվածքներին, ոչ էլ մարդկանց»:
Հիշեցնենք, որ ԱՀ ՊԲ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 113 արկ, որից 18-ը Թալիշի ուղղությամբ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26