2017թ.-ի փետրվարին իր դեբյուտային ցուցադրությամբ աֆրիկացի մոդել Խալիմա Ադենը հայտնվեց ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում:
Pier 59 Studios-ի ցուցադրությանը մասնակցած 19-ամյա Խալիմայի մասին Vogue-ն գրեց, որ մոդելային աշխարհում նման բան նրանք չէին տեսել վերջին 20 տարում:
Խալիմա Ադենը, ով այսօր վստահ քայլերով գրավում է նորաձևության ինդուստրիան, ծնվել է Աֆրիկայում՝ Քենիայի և Սոմալիի միջև ընկած տարածքում գտնվող փախստականների ճամբարում:
Երբ աղջիկը ընդամենը 7 տարեկան էր նրա ընտանիքը հայտնվեց ԱՄՆ-ում: Նոր մշակույթի և շրջապատի հետ ադապտացումն անցել է բավականին մեծ բարդություններով, այդ իսկ պատճառով մոդելը նախընտրում է չխոսել դեռահասության տարիների մասին:
Առաջին անգամ իր մասին Խալիման որոշեց հայտնել դեռևս 2016թ.-ի նոյեմբերին, երբ մասնակցեց «Միսս Միննեսոտա» մրցույթին, որտեղ լողազգեստերով շրջող աղջիկների կողքին Խալիման հայտնվեց մարմինն ամբողջությամբ ծածկող բուրկինիի մեջ:
Թեև այդ ժամանակ մրցույթում հաղթել նրան չհաջողվեց, Խալիման, այնուամենայնիվ, հայտնվեց շատերի ուշադրության կենտրոնում:
Որտեղ էլ որ հայտնվի Խալիման՝ նրա ելույթը իսկական ֆուրոր է առաջացնում և արժանանում հարգանքի հատկապես այն բանի համար, որ չնայած բոլոր հանգամանքներին այս մոդելին ոչինչ չի խանգարում մնալ հավատարիմ իր կրոնին ու մշակույթին:










19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44