Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի հյուրեր Քերոլայն Պիրեսը` Nerdero ընկերության տնօրենը, և Սառա Մոսսեսը` Together Films ընկերության տնօրենը, փետրվարի 20-ից 24-ը դասընթացներ են անցկացրել հայ ուսանողների և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների համար: Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:
Քերոլայն Պիրեսը, ով տարիներ շարունակ աշխատել է վիզուալ էֆեկտների կերտման բնագավառում որպես դերասան, իսկ այնուհետև ղեկավար, դասընթացներ է անցկացրել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների համար փետրվարի 20-ից 24-ը: Նա Nerdero ընկերության տնօրենն է, որը ֆիլմարտադրողներին իրար կապակցող առցանց պլատֆորմ է:
Սառա Մոսսեսը, ով ֆիլմարտադրության մարքեթինգի մասնագետ է և աշխատում է հիմնականում անկախ ֆիլմարտադրողների և տնօրենների հետ, դասընթացներ է անցկացրել ուսանողների համար փետրվարի 20-ին և 21-ին Հայ-Ռուսական համալսարանում: Նա ուսանողներին սովորեցրել է մարդու իրավունքներին նվիրված ֆիլմերի առաջխաղացման և մարքեթինգային պլան կազմելու հմտությունները:
«Անչափ ուրախ ենք, որ փառատոնի շրջանակում տարեցտարի ընդլայնվում են դասընթացների շրջանակն ու բնույթը: Հուսով ենք, թվային տեխնոլոգիաները կաջակցեն հայ երիտասարդներին վիզուալ էֆեկտների կերտման և ֆիլմարտադրության ոլորտում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում յուրաքանչյուր տարի մենք ներկայացնում ենք ոչ միայն բրիտանական լավագույն կինոն, այլև հայ մասնագետների և ուսանողներին փոխանցում բրիտանացի մասնագետների փորձը: Այս տարի ևս փառատոնի կրթական բաղադրիչն առկա էր՝ հնարավորություն տալով հայ ուսանողներին ծանոթանալ կինոարտադրության վերջին միտումներին»,- ասաց Բրիտանական խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Երևանում ֆիլմերը ցուցադրվել են փետրվարի 18-ից 24-ը Մոսկվա կինոթատրոնում: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։
Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը և web.tv-ն:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26