Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամենոսը հայտարարել է, որ «Հունաստանը թույլ չի տա, որ թուրքերի ոտքը դիպչի հունական կղզիների տարածքներին»: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
«Նրանք, ում ոտքը դիպչի Հունաստանի կղզիներին, տեսնենք, թե ինչպես են փախչելու», - հայտարարել է Կամենոսը:
Ի պատասխան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարության, թե եթե Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը ցանկանար այցելել Իմիա կղզի՝ կաներ դա, Հունաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ սադրանքների դեպքում թուրքական կողմը կստանա համարժեք կոշտ պատասխան:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ փետրվարի սկզբին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը հայտարարել էր, որ թուրքական ռազմական օդանավերը 138 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը: Խախտումները տեղի էին ունեցել հենց այն ժամանակ, երբ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը ծաղկեպսակ էր իջեցրել Իմիա կղզու մոտակայքում, որտեղ 21 տարի առաջ թուրք-հունական բախման հետևանքով մահացել էր 3 հույն զինվոր:
Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհուրդ էր տվել Հունաստանի պաշտպանության նախարարին «խելքը գլուխը հավաքել» և քննադատել էր Կամենոսի՝ Էգեյան ծովի վիճելի տարածքներից համարվող Իմիա կղզու մոտ ծաղկեպսակ թողնելու նախաձեռնությունը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55