ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերն ունեն լայն գաղափարական հորիզոն՝ գալիք ընտրություններին մասնակցելու են ինչպես կոմունիստները, այնպես էլ ծայրահեղ ազատականները, պահպանողականները, սոցիալիստները, լիբերալները, ժողովրդավարները: Հետևաբար, գաղափարական առումով ընտրությունը լինելու է մրցակցային:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ընտրողը տեսականորեն հնարավորություն ունի ընտրելու այս կամ այն քաղաքական ուժին, հետևաբար՝ ընտրելու այս կամ այն քաղաքական գաղափարախոսությունը:
Անդրադառնալով քաղաքական ուժերի հրապարակված կարգախոսներին՝ Աշոտյանն ասաց, որ քաղաքական ուժերը փորձել են համադրել սեփական քաղաքական ամբիցիաները հասարակության ակնկալիքների հետ. «Թեպետ շատ քաղաքական ուժեր չեն հրապարակել իրենց կարգախոսները, բայց կարգախոսների առաջին վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ քաղաքական ուժերը փորձել են համադրել սեփական քաղաքական ամբիցիաները հասարակության ակնկալիքների հետ. այն, ինչ ըստ քաղաքական ուժերի՝ ակնկալում է ժողովուրդը և այն, ինչ քաղաքական ուժը հավակնում է ստանալ այս ընտրություններից: Կան քաղաքական ուժեր, որոնք շեշտը դնում են սոցիալ-տնտեսական զարգացման վրա, նաև կան ուժեր, որոնց կարգախոսները մեզ տանում դեպի անցյալ»:
ՀՀԿ կարգախոսի՝ «Անվտանգություն և առաջընթաց»-ի վերաբերյալ, Արմեն Աշոտյանն ասաց. «Ուզում եմ հատուկ շեշտել ՀՀԿ-ի մոտեցումը, որ քաղաքական կարգախոսների շրջանակներում ընդգծել ենք Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրը, և այս հանգամանքը պայմանավորված չէ պարզապես այն իրավիճակով, որ ՀՀԿ նախագահը, ՀՀ Նախագահը գերագույն գլխավոր հրամանատարն է, ոչ էլ այն պատճառով, որ պաշտպանության նախարարը համամասնական ցուցակի առաջին համարն է: Իրականում անվտանգության գործոնը կարևորագույններից մեկն է տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի ապագայի համար և ՀՀԿ-ն այն բացառիկ քաղաքական ուժն է, որ կարող է տեր կանգնել այս խնդրին»:
Արմեն Աշոտյանը նշեց, որ մինչև քաղաքական ուժերի ծրագրերի հրապարակումը դժվար է ասել, թե արդյո՞ք ընտրությունը կլինի Հայաստանի զարգացման հեռանկարների մոդելների շուրջ. «Արդյո՞ք մեր ընտրողը, ծանոթանալով քաղաքական ուժերի ծրագրերին և մոտեցումներին, կկարողանա ընտրել ոչ միայն մարդկանց, ում հավանում է, այլ ընտրել նաև Հայաստանի զարգացման մոդել»,-ասաց Աշոտյանը և հավելեց, որ ընտրությունները ենթադրում են ոչ միայն անձերի ընտրություն, այլ ենթադրում են նաև երկրի զարգացման մոդելի ընտրություն:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26