Փետրվարի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Հայկյան 2016» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառման ընթացքում մի շարք անվանակարգերում Հայկյան մրցանակների արժանացան 2016 թվականին ակտիվ գործունեության ծավալած երիտասարդական լավագույն կառույցներն ու ինքնատիպ նախագծերը, ինչպես նաև հատուկ մրցանակներ շնորյվեցին քառօրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանակիր զինվորներին ու սպաներին:
Մրցանակաբաշխության արդյունքներով «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար» անվանակարգում հաղթող ճանաչվեց և «Հայկյան» մրցանակի արժանացավ Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը: Ստանալով մրցանակը, Սերգեյ Խառատյանը նշեց, որ այս հաղթանակը մի ամբողջ թիմի քրտնաջան աշխատանքի ու անսահման նվիրումի արդյունքն է և այն պարտավորեցնելու է հաջորդիվ էլ ավելի լավ աշխատելու և նոր բարձունքներ նվաճելու համար:
Տեղեկացնենք որ վերջին տարներին Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը երիտասարդական ոլորտի ամենաբուռն գործունեություն ծավալող կառույցներից մեկն է, որը կազմակերպում է բազմապիսի կրթական և ուսումնագիտական ծրագրեր, այցելություններ զորամասեր և առաջնագիծ և բազմապիսի այլ ծրագրեր:
Հիշեցնենք, որ 2011-2015 թվականներին Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը «Հայկյան» մրցանակաբաշխության արդյունքներով 5 տարի անընդմեջ հաղթող է ճանաչվել «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում՝ արձանագրելով համազգային ռեկորդ և գրանցվելով Հայկական ռեկորդների «Դյուցազնագրքում»:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26