ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր) հայտարարել է, որ ոչ ոք իր վրա չի կարող ճնշում գործադրել՝ անդրադառնալով լուրերին, ըստ որոնք իր եւ իր որդու նկատմամբ իշխանությունները ճնշումներ են գործադրել, երբ իրենք փորձել են լքել ՀՀԿ-ն ու անցնել Հովիկ Աբրահամյանի կողմը:
«Ես ոչ մեկից նեղացած չեմ, քաղաքականությունից դուրս եմ եկել, համ դուք ինձանից կպրծնեք, համ ես՝ ձեզանից, որոշել եմ բիզնեսով զբաղվել»,-ասաց Սեդրակյանը:
Նրա խոսքով, ինքը չի ձգտել իր որդուն «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակ մտցնել. «Ես չեմ ձգտել իմ որդուն ցուցակ մտցնել: Ոչ ոք չի կարող իմ վրա ճնշում գործադրել»,- ասել է Սեդրակյանը՝ հավելելով, որ ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Ծառուկյանի հետ չի հանդիպել:
Հարցին՝ իր որդու համար պատգամավորի կարիերա էր ծրահրավորել, ինչո՞ւ ձախողվեց, ՀՀԿ խմբակցության պատգամավորը պատասխանեց. «Էդ էլ մեր գաղտնիքն ա, թող մնա մեր մեջ: Ես չեմ ձգտել, ես եթե մի բանի ձգտում եմ, հասնում եմ: Իմ որդին պատգամավոր դառնալով պետք ա կարիերա ստեղծի կամ չստեղծի, ձեզ ո՞նց ա թվում, եթե դառնա պատգամավոր, փայլելո՞ւ ա իր կարիերան»:
Մհեր Սեդրակյանն ասաց, որ Հովիկ Աբրահամյանին միանալու հարցն էլ չի քննարկում, նրա հետ սերտ հարաբերություն ունի, բայց ոչ քաղաքական առումով. «Ինձ տենց հեշտ ա՞ բան առաջարկելը»:
Մհեր Սեդրակյանը նշեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում օգնելու է Գագիկ Բեգլարյանի եղբորը, որը թեկնածու է Երեւանի Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջաններում:
Ինչ վերաբերում է Էրեբունի վարչական շրջանում իր ունեցած ազդեցությունը եւ դիտարկմանը, թե կորցրել է իր ազդեցությունը, Մհեր Սեդրակյանն արձագանքեց. «Ինչ դիրք եմ ունեցել, որ մի հատ էլ կորցնեմ: Էրեբունին վեկալան, հո ամբողջ քաղաքը, աշխարհը չեն վերցնի»:
Նա նշեց, որ քաղաքական կյանքում «ոչ մի արդյունք» չի թողել:
Անդրադառնալով իր փեսայի՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից ազատվելուն, նա նշեց, թե ինքն էր նրան աշխատավարձ տալիս:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26