Վերահսկիչ պալատի արդյունավետ աշխատանքի համար վարձատրության խնդիրն է կարևոր: ԱԺ-ում հայտարարեց ՎՊ նախագահի թեկնածու Լևոն Յոլյանը՝ նշելով, որ լավագույն մասնագետներին իրենց գործում ընդգրկելու համար հարկավոր է վարձատրության նիշը բարձրացնել:
«ՎՊ մասնագետը և ցանկացած նախարարության մասնագետ նույն կերպ են վարձատրվում: Շատ նախարարություններ ունեն խրախուսելու հնարավորություն, որը մենք չունենք»,- ասաց Լևոն Յոլյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն էլ ասաց, թե ՎՊ-ն չի եղել անկախ պետական մարմին: «Պատահական չէր, որ այս դահլիճում թևածում էր մի հարց՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը: Մի քանի համարձակ ելույթներից հետո տեղի ունեցան աղմկալից քաղաքական գործընթացներ, ինչից հետո Իշխան Զաքարյանը չէր գալիս ԱԺ, թեև դա օրենքի խախտում էր: Այստեղ հարց է ծագում՝ Ձեր մասին էլ է այդ հարցը հնչելու՝ ո՞ւր է Լևոն Յոլյանը»,- հետաքրքրվեց Զուրաբյանը:
Յոլյանը այս առնչությամբ նշեց. «Ես կարող եմ հույս հայտնել, որ երբեք ձեզ մոտ հարց չի առաջանա, թե ուր է Լևոն Յոլյանը»:
Պատգամավորը նաև հարցրեց, թե կա՞ մի ոլորտ, որտեղ ՎՊ-ն ուսումնասիրություն անել չի կարող: Լևոն Յոլյանը նշեց, թե նման տաբուներ չկան: «Ու հույս ունեմ, որ չեն էլ լինի: Սահմանադրության փոփոխություններով երկիրը գնում է այն ճանապարհով, որ ՎՊ անկախությունը բարձրանալու է: Բավական նոր ինստիտուտներ են մտցվել ՎՊ անկախ գործունեության իրականացման համար»,- նշեց ՎՊ նախագահի թեկնածուն:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26