Ցանկացած քաղաքական ուժ առաջինն այդ խոսքն է ասում, որ մեծամասնությունը մենք ենք կազմելու։ Որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ՝ այդպես էլ ես եմ ասում, եթե փոքրերը ասում են, մեծերը կասեն ու կասեն. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի շանսերը առաջիկա ընտրություններին:
«Ըստ էության՝ մենք այսօր ոչ թե մտածում ենք առաջին փուլն անցնելու մասին, այլ գիտակցում ենք, որ ընտրությունները պետք է անցնեն այնպես, ինչպես մեր հասարակությունն է ուզում, և մեզ համար խնդիրն էլ դա է, որ օրինական ընտրություն անցկացնեն»,-ասաց նա:
Հարցին, թե մտահոգիչ չե՞ն համարում, որ սահմանում լարված իրավիճակ է, սակայն ՀՀԿ ցուցակի առաջին համարը պաշտպանության նախարարն է, և պետք է զբաղվի ոչ թե պաշտպանության գործով, այլ քարոզչությամբ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սա նոր ընտրական կարգ է, և այստեղ խնդիրները չեն վերաբերում՝ ով է առաջին կարգում, ովքեր՝ ոչ: Քննարկել ենք և որոշել՝ առաջին տասնյակում լինեն մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն ըստ ամենայնի ներկայացնել ՀՀԿ-ի գործունեությունը և զբաղվեն դրանով»:
Դիտարկմանը, թե արդյոք Վիգեն Սարգսյանի հիմնական գործը չի տուժի, ԱԺ նախագահը պատասխանեց. «Չեմ կարծում՝ հիմնական գործը շտաբի ղեկավարի վրա է դրված, դա քաղաքացիական պաշտոն է, իսկ նա բնականաբար այդ ամեն ինչը տեսնում է, հետևում է և փորձում է լուծումներ տալ։ Ըստ էության, իհարկե, դժվար է, բայց ասեմ, որ նա առավոտվանից մինչև կես գիշեր աշխատանքի մեջ է»:
Լրագրողներից մեկի հարցին, թե նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հիմա էլ կոչ է հղել, որ զինվորը պարտավոր է պայքարել նաև խրամատից դուրս, արդյո՞ք նկատի ունի այն հանգամանքը, որ ելնելով պրակտիկայից՝ զինվորները ուղղորդված քվեարկում են, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ հասկանում՝ խրամատից դուրսը որն է: Չեմ կարծում, այս պայքարի ընթացքում բնականաբար նման խնդիր չի կարող լինել, քանի որ ԸՕ-ն այդ հնարավորությունը չի տալիս, որ բանակին այնպես անեն, որ իրան ընտրի, դա անհնար է, որովհետև հնարավոր չէ ընտրատեղամասերում խախտում անել: Նույնիսկ եթե ուղղորդեն էլ, այդ ուղղորդումը չի անցնի»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում իր զբաղեցրած տեղին, ԱԺ նախագահն ասաց. «Եթե անգամ ես ցուցակում էլ չլինեմ, իմ տեղն այնպիսին է, որ մշտապես կա, այնպես որ ես ոչ թե սովորական քաղաքական գործիչ եմ, այլ հիմնադիրն եմ, կուսակցության մեջ այդպես էլ ընդունվում է: Էնպես չէ, որ խնդիրը հետևյալն է, որ ես անպայման պետք է պատգամավոր դառնամ, խնդիրը հետևյալն է՝ այնպես մնամ, ինչպես եկել եմ և կարողանամ մինչև վերջ փորձել անել այն աշխատանքը, որ դրված է իմ վրա, մինչև վերջ տանեմ»:
Սահակյանի խոսքով՝ Նախագահ Սերժ Սարգսյանի մատնանշած նոր քաղաքական մշակույթը ու նոր քաղաքական դեմքերի մասին բարձրաձայնելը չի նշանակում միայն երիտասարդների ներառում:
«Նոր մշակույթ չի նշանակում երիտասարդություն, երիտասարդները պետք է կարողանան ինչ-որ մի բան ստեղծել, որ հետո կարողանան տեր կանգնել: Նոր դեմք ասելով՝ չենք հասկանում մարդիկ, որոնց ոչ մեկ չի ճանաչում»,- ասաց նա:
«Եթե որևէ մեկը կասի, որ ես շատ ավելի մեծ քաղաքական գործիչ եմ, ինչպես Գալուստ Սահակյանն է, կարծում եմ՝ իմ տեղը կզիջեմ իրեն: Շատ կուզենայի ընտրություններից հետո լինել ԱԺ նախագահ, բայց եթե չլինեմ, ով որ լինի, անպայմանորեն կլինի իմ համաձայնությունը»,- եզրափակեց ԱԺ նախագահը:
tert.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26