Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 27-ին կայացած խորհրդակցությանն առաջարկել է ստեղծել կազմակերպություն կամ համագործակցել մասնավոր ընկերության հետ, որը կուսումնասիրի և կմշակի նախարարության ենթակայությամբ գործող բոլոր թանգարաններում, պատմամշակութային հուշարձանների տարածքում, թատրոններում ու մյուս կառույցներում վաճառվող հուշանվերային փաթեթների, այդ թվում՝ գրականության, քարտեզների և մյուս առարկաների ցանկը:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Ամիրյանը փոխնախարար Արև Սամուելյանին հանձնարարել է առնվազն մեկ շաբաթվա ընթացում հավաքագրել հուշանվերային փաթեթների ռազմավարությունը մշակելիք կառույցի վերաբերյալ առաջարկները:
«Որևէ մեկը վերահսկու՞մ է, թե այսօր՝ ինչ գրականություն է վաճառվում թանգարաններում: Երբեմն խայտառակ պատկերի ենք հանդիպում՝ անորակ գրքեր, որոնց թերթերը պոկվում են իրարից, կամ գրքեր, որոնք ցանկանում ես խմբագրել: Այվազովսկու, Սարյանի կտավների կողքին չե′ն կարող նման գրքեր վաճառվել: Որևէ մեկը վերահսկու՞մ է, թե ինչ է վաճառվում, օրինակ, Գառնիի տաճարի հարևանությամբ: Չի բացառվում, որ թուրքական արտադրության ինչ-ինչ ապրանքներ են վաճառվում»,-նշել է նախարարը:
Նա ընդգծել է, որ մասնագետները պետք է ռազմավարություն մշակեն, հասկանան, թե ինչ ընդհանուր լուծումներ կարելի է գտնել: Ընդհանուր պատվերներ կատարեն՝ օգտագործելով հայ վարպետների ներուժը:
Ըստ նախարարի`դա շատ կարևոր է, որովհետև կարող է նպաստել ժողովրդական վարպետների ստեղծագործական «վերակենդանացմանը»:
Խորհրդակցությանը նախարարը հստակեցրել է անելիքների ևս մի քանի ժամկետներ. միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրման մրցույթի առաջին փուլը պետք է հայտարարվի մարտի 6-ին, Դսեղում քանդակագործների և նկարիչների մայիսյան մրցույթը՝ առաջիկա օրերին, Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի ենթակառուցվածքների շինարարության մրցույթը՝ փետրվարի 28-ին, 2017թ. պետբյուջեի միջոցներով վերականգնվող կամ վերանորոգվող հուշարձանների պատասխանատու ստորաբաժանումը պետք է ստեղծվի այսօրվա ընթացքում, իսկ նախարարության ենթակայության բոլոր հաստատո ւթյունները պետք է հատուկ միջոցառումներ կազմակերպեն Կանանց տոնին՝ մարտի 8-ին։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55