Եվրամիության և Հայաստանի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը կընդլայնի հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով նոր գլոբալ քաղաքական շահը: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Բրյուսելում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:
«Հայաստանը, որի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությանը մենք աջակցում ենք, Եվրոպական միության համար կարևոր գործընկեր է: Մենք ուրախ ենք այսօր հայտարարել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: Այս նոր համաձայնագիրը կընդլայնի մեր հարաբերությունների շրջանակը` հաշվի առնելով նոր գլոբալ քաղաքական շահը, որը մենք կիսում ենք և այն մարտահրավերները, որոնց առերեսվում ենք միասին: Մենք ակնկալում ենք առավել ամուր համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, նոր հնարավորություններ առևտրի ու ներդրումների, ինչպես նաև շարժունակության ոլորտներում՝ ի շահ մեր քաղաքացիների: Մենք այսօր քննարկել ենք նաև այն արժեքները, որոնք մենք կիսում ենք, այդ թվում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հանդեպ մեր հավատարմությունը, որոնք ընկած են մեր նոր համաձայնագրի և մեր հետագա համագործակցության հիմքում»,-ընդգծել է Տուսկը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն արդեն իսկ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, նրա առաջին միջազգային դոնորը և բարեփոխումների ամենաուժեղ աջակիցը:
«Մենք մտադիր ենք առաջիկա տարիների ընդլայնել այս հարաբերությունները և խրախուսում ենք Հայաստանին շարունակել բանակցությունները բոլոր ոլորտներում, այդ թվում` տնտեսական զարգացումը, բիզնես միջավայրը, դատական ոլորտը, մարդու իրավունքները, պայքարը կոռուպցիայի դեմ և ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար նախատեսված միջոցները»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03