ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել գողության փորձի համար ազատազրկման դատապարտված, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Ղ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ հիշյալ հանցանքն իրեն անհիմն է վերագրվել և 16.12.2016թ.–ին դատապարտվել է պաշտոնատար անձանց կողմից կատարված անօրինական գործողությունների հետևանքով:
Մասնավորապես, հաղորդման համաձայն, Արմեն Ղ.-ն 2014թ.-ի ապրիլին, երկու պարկ ոսկու հանքանյութ ձեռք բերելու նպատակով, ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակից Սիմոն Ս.-ի թույլտվությամբ և գիտությամբ գնացել է Սոթքի ոսկու հանքավայր, որտեղ, սակայն, բռնվել է հանքի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանություն: Այնտեղ ոստիկան Սիմոն Ս.-ն Արմեն Ղ.-ին խնդրել է որևէ ցուցմունք չտալ հանքանյութ բերելու վերաբերյալ իր հետ ձեռք բերած պայմանավորվածության մասին, փոխարենը խոստացել է կարճել քրեական գործով վարույթը` ոստիկանությունում հանքանյութը փոխարինելով հողով լցված երկու այլ պարկերով: Արմեն Ղ.-ն այդ մասին տեղեկացրել է իր վերաբերյալ գործը քննող` ՀՀ քննչական կոմիտեի երեք քննիչներին և որևէ ցուցմունք չի տվել ոստիկանի մասին, սակայն արդյունքում գործը չի կարճվել, իսկ Արմեն Ղ.-ն դատապարտվել է ազատազրկման:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26