2017թ. մարտի 1-ից կդարարեցվի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 14 և հ. 31Ա երթուղիների աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։
Միկրոավտոբուսային հ.14 երթուղին փոխարինվել է ավտոբուսային հ.10 երթուղով, որը կշահագործվի միկրոավտոբուսային հ.14 երթուղու ուղեգծով (Քանաքեռ ՀԷԿ-Նուբարաշենի խճուղի)։
Միկրոավտոբուսային հ.31Ա երթուղուց օգտվող ուղևորների սպասարկումն ապահովելու նպատակով, մասնավորապես Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքներում, մասնակիորեն փոփոխվել է ավտոբուսային հ.12 երթուղու ուղեգիծը, որը կշահագործվի հետևյալ ուղեգծով.
(Սկզբնականգառ) Աերացիա – Շիրակի – Արտաշիսյան փ.-ներ – Բագրատունյաց պ. – Սեբաստիայի – Գ.Հասրաթյան – Շիրազի-Մազմանյան- Բաշինջաղյան – Մարգարյան – Հալաբյան փ.-ներ – Եղվարդի խճ.- Սասնա Ծռերի- Տ. Պետրոսյան փ.-ներ – Դավթաշենի 4-րդ թաղ.- Եղվարդի խճ. – Զովունու 6-րդ, 38-րդ փ.-ներ- Եղվարդի խճ.- գ. Զովունի (վերջնականգառ): Հետադարձը` նույն ուղեգծով
Նոր Նորքի 4-րդ, 5-րդ զանգվածների տրանսպորտային սպասարկումը բարելավելու և, մասնավորապես, զանգվածների կապը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հետ ապահովելու նպատակով ավտոբուսային հ.15 երթուղու ուղեգիծը Նոր Նորքի 6-րդ զանգվածի վերջնակետից Միկոյան-Գալշոյան-Գյուլիքեխվյան-Բակունցի-Ա.Հովհաննիսյան փողոցներով երկարաձգվել է մինչև Նոր Նորքի 4-րդ զանգված՝ «Սիգարոն» գործարանի մոտ։
Միաժամանակ հայտնում ենք, որ նշված ավտոբուսային երթուղիները սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում կատարվում է վարորդների հավաքագրում։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55