Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) առաջին անգամ հրապարակել է հակաբիոտիկների ազդեցության նկատմամբ կայուն «առաջնային ախտածինների»՝ բակտերիաների 12 տեսակների ցուցակը, որոնք մարդու առողջությանը ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում:
ՄԱԿ-ի լրատվության կենտրոնը հայտնում ե, որ այս ցուցակը նոր հակաբիոտիկների գիտական հետազոտությունների եւ մշակման ոլորտի համար յուրատեսակ հրահանգ է: Այն ստեղծվել է ԱՀԿ-ի հովանավորությամբ, որը բազմիցս մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ այսօր հակաբիոտիկները զրկվում են իրենց արդյունավետությունից: Շատ դեպքերում դա տեղի է ունենում այս դեղերի չարդարացված հաճախակի օգտագործման հետեւանքով:
Հակաբիոտիկների հայտնագործման ժամանակներից ավելի քան 70 տարի է անցել: Այս դեղերը բակտերիալ իֆեկցիաները բուժելու միջոցով օգնել են վիթխարի թվով մարդկանց կյանք փրկել, որոնք հակառակ դեպքում մահաբեր կլինեին: Մինչդեռ այսօր հակաբիոտիկներով չափից ավելի գայթակղվելու պատճառով մեծանում է դրանց նկատմամբ կայունությունը: Դա նշանակում է, որ բակտերիաներն այնքան են փոխվում, որ հակաբիոտիկներն այլեւս դրանց վրա ոչ մի ազդեցություն չեն գործում:
Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը լուրջ սպառնալիք է աշխարհի բոլոր տարածաշրջաններում:
«Ներկայացված ցուցակը նոր գործիք է, որը թույլ կտա ուղղորդել հասարակական առողջության ասպարեզում գիտական հետազոտությունների եւ հրատապ խնդիրների լուծումների մշակման ոլորտի գործունեությունը»,- հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի առողջապահական համակարգերի եւ ինովացիաների հարցերով օգնական Մարի-Փոլ Քինին:
Նա ընդգծել է, որ հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների կայունությունը մեծանում է, իսկ դա հանգեցնում է բակտերիալ ինֆեկցիաների բուժման մեթոդների զինանոցի սրընթաց սպառման:
ԱՀԿ-ի ներկայացրած ցուցակում բակտերիաները բաժանված են 3 խմբի՝ ըստ նոր հակաբիոտիկների ստեղծման պահանջի մակարդակի՝ ավելի առաջնային, բարձառաջնայնության եւ միջինառաջնայնության: Ավելի առաջնային խմբի մեջ ընդգրկված են մեծ թվով դեղերի նկատմամբ կայունությամբ օժտված բակտերիաները: Դրանց թվում են մահացու այնպիսի ինֆեկցիաները, ինչպիսին են՝ արյան եւ թոքաբորբի ինֆեկցիաները: Այս բակտերիաները կայունություն են ձեռք բերել հակաբիոտիկների ընդարձակ շարքի նկատմամբ, այդ թվում՝ երրորդ սերնդի կարբապենեմների եւ ցեֆալոսպորինների, որոնք մեծ թվով դեղերի նկատմամբ կայունությամբ օժտված բակտերիալ ինֆեկցիաների բուժման առավել արդյունավետ դեղամիջոցներն են:
Ցուցակի երկրորդ եւ երրորդ խմբերում՝ առաջնայնության բարձր եւ միջին կարգերում ընդգրկված են մեծացող դեղային կայունությամբ ուրիշ բակտերիաներ, որոնք ավելի տարածված հիվանդություններ են առաջացնում, օրինակ՝ սուսանակ եւ սննդային թունավորում:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55