ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ:
Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
Մասնավորապես, պաշտոնատար անձանց կաշառք տալու մեջ մեղադրվող, ամբաստանյալ Ռուզաննա Բ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 09.11.2016թ.-ին կայացած դատական նիստի ժամանակ, իսկ այնուհետև Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ իրեն տևական ժամանակ ապօրինի պահել են ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում և հոգեբանական ճնշման ու սպառնալիքների գործադրմամբ հարկադրել կեղծ հաղորդում տալ, որ 200.000 ՀՀ դրամի կաշառք է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին:
Միաժամանակ, Ռուզաննա Բ.-ն Հատուկ քննչական ծառայությանը հայտնել էր, որ 04.02.2016թ.-ին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարցաքննության ժամանակ քննիչ Գուրգեն Մ.-ի ուղղորդմամբ և թելադրանքով գրել է ոստիկանությունում տված հաղորդմանը նույնաբովանակ ցուցմունք:
Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության հիշյալ վարչության աշխատակիցների կողմից Ռուզաննա Բ.-ին ապօրինի պահելու և իրականությանը չհամապատասխանող հաղորդում տալուն հարկադրելու վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, ուստի այդ մասով գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով:
Ինչ վերաբերում է քննիչ Գուրգեն Մ.-ի կողմից ցուցմունք տալուն հարկադրելուն, ապա Ռուզաննա Բ.-ի տված ցուցմունքների զննությամբ պարզվել է, որ վերջինս քննիչի մոտ կաշառք տալու վերաբերյալ ոստիկանությունում տված հաղորդմանը նույնաբովանդակ ցուցմունք չի տվել, ավելին, հերքել է ՍԱՊԾ աշխատակիցներին կաշառք տալու հանգամանքը: Այսինքն` Գուրգեն Մ.-ն Ռուզաննա Բ.-ին չի ուղղորդել, չի թելադրել և չի հարկադրել գրել կաշառք տալու վերաբերյալ տրված հաղորդմանը նույնաբովանդակ ցուցմունք, ուստի որոշում է կայացվել քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` նրա արարքում հանցադեպի բացակայության հիմքով:
Այսպիսով, Ռուզաննա Բ.-ն հանցագործության մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ է տրամադրել նախաքննությունն իրականացնող մարմնին և կատարել սուտ մատնություն, որի համար Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01