Ընդամենը մեկ ամսից խորհրդարանական Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն ընտրություններ, որոնք թե իրենց բնույթով, թե կարգավիճակով՝ միակն են լինելու:
Չեն լինելու այլևս նախագահական ընտրություններ, այսինքն՝ խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են լինելու, ինչն էլ մի շարք այլ հանգամանքների հետ մեծացնում է խորհրդարանի դերը: Խորհրդարանի դերի մեծացմամբ՝ մեծանում է նաև պատգամավորական խմբակցությունների, պատգամավորների դերը, փոխվում է վերջիններիս կարգավիճակը:
Առհասարակ, ընտրությունները յուրօրինակ «ստուգարքներ» են քաղաքական գործիչների համար, որոնցով՝ մեղմ ասած, գնահատվում է վերջիններիս արածներն ու չարածները, ինչի արդյունքում «ստուգարք» ստացողները շարունակում են իրենց գործունեությունը, իսկ չստացողները՝ ժողովրդի կամքով հեռացվում են քաղաքական դաշտից: Խորհրդարանական հանրապետության պարագայում «ստուգարքները» վերածվել են «պետական քննության», որին, բնականաբար, քաղաքական ուժերը պետք է էլ ավելի լավ պատրաստվեն, բայց ոչ թե «քննության՝ ընտրության», վերջին օրերին, ինչպես սովորաբար վարվում են համալսարանների միջակ ուսանողները՝ այլ գործունեության ողջ ընթացքում:
Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական հայտ են ներկայացրել քաղաքական ինը ուժ՝ չորս դաշինք, հինգ կուսակցություն, որոնց շարքում ակտիվություն են ցուցաբերում ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը և Հայկական Վերածնունդ կուսակցությունը: Նույնիսկ առաջատարների մեջ՝ ուզենք թե չուզենք, ընդունենք թե չընդունենք, քաղաքական ուժերից առաջիկա ընտրություններին ամենապատրաստված ուժը, թերևս, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան» դաշինքն է: Բոլոր անհատ գործիչների և քաղաքական ուժերի շարքում միայն նա է սկզբունքորեն կատարել իր աշխատանքը, ժողովրդի հոգսերով և խնդիրներով հետաքրքրվել, դրանց լուծում է տվել, ոչ թե «քննությանը»՝ ընտրություններին ընդառաջ, այլ գործունեության ողջ ընթացքում: Այդ է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը, ի տարբերություն այլոց, վայելում է ողջ հասարակության սերն ու հարգանքը, իսկ ժողովուրդը իր գնահատականը կդնի քաղաքական քննության օրը՝ ընտրություններին:
Ինչպես ուսման մեջ, այնպես էլ՝ քաղաքականության, գերազանց սովորող և գերազանց ստացող ուսանողները սովորում են ոչ թե քննություններին նախորդող վերիջն օրը,, այլ ողջ սեմեստր, այս առումով, կարելի է վստահաբար նշել, որ «Ծառուկյան» դաշինքի ստացած գնահատականը գերազանց է լինելու, քանզի ընտրություններին նախորդող ողջ շրջանում Գագիկ Ծառուկյանը վարկյան անգամ չի մոռացել ժողովրդին, չի հեռացել նրանցից: Ծառուկյանը դեռևս 2015թ. հայտնի դեպքերից հետո ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր և «Ծառուկյան» դաշինքի գործունեությունը պայմանավորված է, ոչ թե միայն քաղաքական գործընթացներով, այլ՝ ժողովրդի ու պետության առջև ծառացած խնդիրներով:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55