Աղվերանում կայացավ ՀՀ կրթության համակարգի աղետների ռիսկի կառավարման ռազմավարության մշակմանն ուղղված աշխատաժողով: Այն կազմակերպվել էր Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի «Հարավային Կովկասում և Միջին Ասիայում երեխաներին սպառնացող աղետների ռիսկի նվազեցման ազգային և համայնքային ջանքերի խթանում» ծրագրի «Երեխաների անվտանգության ապահովումը համայնքների և ուսումնական հաստատությունների դիմակայունության բարելավման միջոցով» ենթածրագրի շրջանակներում:
Աշխատաժողովին մասնակիցում էին ՀՀ Արտակարգ իրավիճակների, Կրթության և գիտության նախարարությունների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, ԱՌՆԱՊ գործընկեր միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչները:
Բացման խոսքով հանդես եկան ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի ժ/պ Արա Բարսեղյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը, ծրագրի փորձագետներ Ռոբերտ Ստեփանյանը և Արա Ասլանյանը։
Եռօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները՝
• «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությունից» բխող կրթության ոլորտի խնդիրները,
• Կրթության ոլորտում երկարաժամկետ և միջնաժամկետ պլանավորման գործընթացները և ժամանակացույցը,
• Ուսումնական հաստատությունների համալիր անվտանգության ռազմավարությունը։
Աշխատաժողովի ընթացքում ուսումնական հաստատությունների համալիր անվտանգության 3 բաղադրիչների (ֆիզիկական անվտանգություն, ռիսկերի կառավարում և ԱՌՆ ուսուցում) համապատասխան մասնակիցներն աշխատեցին խմբերով։ Յուրաքանչյուր խմբում մշակվեցին և ներկայացվեցին այն հիմնական գործողությունները, որոնք պետք է ներառվեն ռազմավարության մեջ, նշվեցին ակնկալվող արդյունքները, պատասխանատու մարմինները, համակատարողները, ինչպես նաև՝ իրականացման մոտավոր ժամկետներ։
Արդյունքներն ամփոփելուց հետո քննարկվեցին և համաձայնեցվեցին նաև ռազմավարության մշակման հետագա քայլերը։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44