ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության և նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները ըստ արժանվույն գնահատման, հանրահռչակման և սատարման նպատակով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հայտարարում է մրցույթ հետևյալ անվանակարգերում`
1. «Լավագույն կին գործատու»,
2. «Լավագույն կին նորարար»,
3. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»,
4. «Լավագույն երիտասարդ կին գործարար»,
5. «Լավագույն սկսնակ կին գործարար»,
6. «Լավագույն կին գործարար արտահանող»:
Մրցույթի սկզբունքներն են՝
· յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ,
· յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի լավագույն կին գործարարների համար,
· հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանով:
Մրցանակաբաշխությունը կազմակերպում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը` ի դեմս «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի:
Մրցույթի մասին հայտարարությունը և յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտաձևերը կարող եք ներբեռնել այստեղից: Լրացված հայտաձևերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև մարտի 6-ը, ժամը 12-ը:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակ (ք. Երևան, Կոմիտասի 49/3, 7-րդ հարկ, 705 սենյակ) կամ մարզային մասնաճյուղեր (հասցեները` www.smednc.am կայքում) կամ զանգահարել (+374 10) 23 71 02 (106), (+374 98) 25 50 12 հեռախոսահամարներով:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01