Քանի մոտենում են ընտրությունները, հակաիշխանական ելույթները քաղաքական դաշտում ավելանում են և բոցաշունչ հռետորաբանությամբ համեմված ելույթների և մերկապարանոց մեղադրանքների ենք ականատես լինում: Ակնհայտ է, որ ընտրությունների նախաշեմին չհիմնավորված մեղադրանքներ հնչեցնելը գայթակղիչ է, բայց չմոռանանք, որ շատ տեսանելի է նաև յուրաքանչյուր քաղաքական ուժի անցած ճանապարհն ու կատարած աշխատանքը:
Մանավորապես, երբ երեկ Ազգային ժողովի դահլիճում քննարկվում էր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծի փոփոխությունները, որն ուղղված էր ընտրական գործընթացների բարելավմանը, ընդդիմադիր պատգամավորներից և ոչ մեկը դահլիճում չէր, և նիստերն ընթացան միայն Հայաստանի Հանրապետական ֆրակցիայի պատգամավորների ներկայությամբ, և հարց է առաջանում, թե ինչպես են պատրաստվում ընդդիմադիր քաղաքական գործիչները նպաստել արդար և ազատ ընտրությունների կայացմանը:
Չմոռանանք, որ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը գիտակցում է հենց իշխանությունը, և սահմանադրական բարեփոխումներով և ընտրական օրենսգրքի փոփոխություններով իշխանությունն ինքն է նախաձեռնել ընդդիմության դերակատարման ընդլայնումը:
Այսօր ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու համար բարելավվեց ընտրական օրենսգիրքը, որը, ի դեպ, նախաձեռնել էր իշխանությունը, և քննարկումներն ընթացան բոլորի մասնակցությամբ և բոլորի կողմից հնչեցրած բարձր գնահատականներով: Մինչդեռ որոշ ընդդիմադիր պատգամավորներ առիթը բաց չեն թողնում իրենց հակասելով մեղադրող հայտարարություններ այսօր իրենց իսկ կողմից աշխատած և ընդունված օրենսգրքի շուրջ:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները լուծում է արդար և ազատ ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ բազմաթիվ խնդիրները, մնում է բոլորս ունենանք քաղաքական կամք այն կյանքի կոչելու:Մենք շատ լավ գիտակցում ենք, թե որոնք են ոլոտրներում առկա խնդիրները:
Վաղուց արդեն ուրվագծված է մեր առջև դրված խնդիրների լուծման ճանապարհն ու ուղենիշը և ունենք ոչ թե ասելիք, այլ անելիք: Եվ այդ ուղիով էլ առաջնորդվում նեք՝ ապահովելով առաջընթաց բոլոր ոլորտներում:Ձեռքբերումների մասին այսօր չխոսենք, որովհետև դրանք այլև փաստ են:
Մենք շարունակելու ենք զարգացնել ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարելավմանն ուղղված արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը՝ ավելացնելով նորերը:
Մենք միասին ենք ապահովելու մեր երկրի անվտանգությունը:
Եթե մեր հարևան երկրում «ժողովրդավարությունը» հասել է այն մակարդակի, որ երկրի փոխնախագահ է նշանակվում նախագահի կինը, ապա մեր երկրում մենք ուժեղացնում ենք մեր ընդդիմադիրների դերը՝ հնարավորություն ստեղծելով հավասար պայմաններ բոլոր այն ուժերի համար, ովքեր պատրաստ են կիսել երկիրը ղեկավարելու ծանր բեռը: Եթե ժողովրդավարությունն իր գագաթնակետին հասած Ադրբեջանի խորհրդարանի կին պատգամավորը մշակույթի գործիչը քաջ գիտակցելով իրենց զինվորների տկարությունը ռազմատենչ մշակույթ է փորձում ձևավորել՝ պատերազմի կոչեր անելով, ապա մենք վստահ լինելով մեր հզոր բանակի մարտունակության և մեր զինվորների ոգու ամրության վրա, ամեն գնով ձգտում ենք լուծել կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով:
Այոˊ, մեզ համար կարևորագույն արժեքը մարդն է, և մեր բոլոր ծրագրերն ուղղված են մարդուն, նրա անվտանգությանն ու առաջընթացին:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26