Փետրվարի 15-ից ՊԳԿ վարչության կողմից շրջանառության է դրվել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման հայեցակարգը,որի մշակման համար հիմք է հանդիսացել վարչապետ Կարեն Կարապետյանի` շուրջ մեկ ամիս առաջ տրված հանձնարարականը:
Փաստաթղթի հիմնական նպատակն է՝ ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը պետական գույքի կառավարման ոլորտի զարգացման համար, մասնավորապես` վարվող ընդհանուր քաղաքականության, պետական գույքի հաշվառման և գրանցամատյանի վարման արդիականացման, պետական մասնակցությամբ ընկերությունների և ՊՈԱԿ-ների գործունեության բարելավման, ֆինանսատնտեսական ցուցանիշների կայունացման ուղղություններով:
Հայեցակարգի ընդունումից հետո պետական գույքի կառավարման կատարելագործմանն ուղղված միջոցառումների ցանկ կհաստատվի,որտեղ կամրագրվեն շարունակական բարեփոխումներ ապահովող մի շարք քայլեր: Դրանք կխթանեն պետական գույքի հաշվառման արդիական համակարգի ներդրումը, գնահատումն ու արժևորումը, ներդրումային գրավչության բարձրացումը:
Պետական գույքի կառավարման ոլորտում վարվող ընդհանուր քաղաքականության մեջ առաջարկվում է`
1) զարգացնել պետական գույքի օգտագործման և տիրապետման տնտեսական լծակները, դրանք օգտագործել առավելագույն հատույց ստանալու համար` չանտեսելով սոցիալական ուղղվածության խնդիրները,
2) բարելավել պետական գույքի ծրագրային կառավարման մոտեցումները՝ հստակ նախատեսելով պատասխանատու մարմինները, ֆինանսավորման աղբյուրները և ակնկալվող արդյունքները:
Կարևոր է նաև պետական սեփականություն հանդիսացող բոլոր ակտիվների գնահատումը և վարչարարության պարզեցումը՝ գործարքները առավել պարզ և թափանցիկ ընթացակարգերով իրականացնելու համար:
Նախագծով առաջարկվում է նաև ձևավորել և կիրառել պետական անշարժ գույքի օպտիմալացման մեխանիզմները, դրա արդյունքում հասնելով առանձնացված (նախկինում չօգտագործվող) տարածքների և գույքի տնտեսական շրջանառության ակտիվացմանը (այդ թվում՝ ֆինանսական վարձակալության ներդրման միջոցով), արդյունավետ օգտագործմանը և պահպանմանը:
Ելնելով ոլորտի կառավարման արդյունավետության խնդիրներից, կարևոր է նաև պետական գույքի մասնավորեցման, օտարման ոլորտում գնային ճկուն քաղաքականության իրականացումը՝ առաջնահերթությունը տալով ներդրումների ներգրավմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը:
Հիշեցնենք, որ Հայեցակարգը շահագրգիռ պետական մարմինների քննարկման փուլում է, ներկայացված է նաև հանրային քննարկման, տեղադրված է www.e-draft.am՝ իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում, որտեղ քննարկման վերջնաժամկետը 2017 թվականի մարտի 2-ն է: Առայսօր հանրային հարթակում նախագծի վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ չեն ներկայացվել:
Քննարկումների համար սահմանված ժամկետից հետո նախագիծը կներկայացվի կառավարության քննարկմանը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01