ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ:
Ինչպես տեղեկացնում են նախարարության ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը մեկնել է Ծովագյուղ համայնք, որտեղ եղել է ENPARD ծրագրի շրջանակում ստեղծված հնդկացորենի վերամշակման գործարանում: 2015 թվականից մարզում ENPARD–ի շնորհիվ ստեղծվել են 5 կոոպերատիվներ, որոնք զբաղվում են հնդկացորենի մշակությամբ, և հենց նրանց արտադրած հնդկացորենն էլ վերամշակվում է այս արտադրամասում: Նախարարի խոսքով` սա բավական հետաքրքիր ծրագիր է, որը հնարավորություն կտա փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի պահանջակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալուց հետո կառավարությունը ծրագրի շարունակականությունն ապահովելու և ընդլայնելու նպատակով կքննարկի հնդկացորենի արտադրության համար հատուկ պարարտանյութերի և սերմացուի սուբսիդավորման հարցը: Պատասխանատուները հավաստիացրել են` արդեն ապրիլի վերջին կունենան փաթեթավորված վերջնական արտադրանք, և հայաստանյան սպառողը հնարավորություն կունենա մանրածախ շուկայից գնել Գեղարքունիքում արտադրված հայկական հնդկաձավարը:
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավելել է, որ կառավարության աջակցության պարագայում հնդկացորենի արտադրությունը մարզում զարգացման մեծ հեռանկարներ կարող է ունենալ և ցանքատարածությունները կհասնեն մինչև 1000 հեկտարի:
Այնուհետև նախարարն ուղևորվել է մարզկենտրոն Գավառ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել մարզի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Օրակարգում մարզից ներկայացված ներդրումային ծրագրերն էին, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման և մրցունակության» ծրագրին, ինչպես նաև պետության կողմից սուբսիդավորված սերմացուների և պարարտանյութերի պարտքերի վերադարձին առնչվող և այլ հարցեր:
Գեղարքունիքի մարզից կառավարության քննարկմանը ներկայացված ծրագրերից 7-ը հավանության է արժանացել, որից 3-ի պարագայում նաև հստակեցվել են ֆինանսավորման աղբյուրները, ընդ որում Ակունքի պանրի գործարանի գործարկման առաջարկությունը համարվել է տարածաշրջանի զարգացման համար լոկոմոտիվային: Այն կյանքի կոչելու դեպքում մարզում կստեղծվի 25-30 աշխատատեղ, կլուծվի ամռան ամիսներին կաթի մթերման խնդիրը: Մարզից ներկայացված մյուս ծրագրերը վերաբերում են կաթի մթերման և կաթնամթերքի արտադրության հզորությունների ընդլայնմանը, շինշիլաբուծական տոհմային տնտեսության, ոչխարաբուծության զարգացմանը, կտավատի ձեթի արտադրությանը, հնդկացորենի արտադրության և հնդկաձավարի իրացման համակողմանի ավելացմանը: Նախարարը շահառուների հետ քննարկել է ծրագրերի իրատեսականությունը, ֆինանսավորման աղբյուրների ներգրավման հնարավորությունները և այլ հարցեր:
Անդրադառնալով պետական օժանդակության ծրագրերին` Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ այս տարի նույնպես կշարունակվեն պարարտանյութերի և գարնանացան սերմացուի սուբսիդավորման ծրագրերը, կպահպանվեն գներն և կբավարարվի մարզի կողմից ներկայացված ամբողջ պահանջարկը, դիզելային վառելանյութի սուբսիդավորումն այս պահին համարվել է աննպատակահարմար: Միաժամանակ նախարարն ուշադրություն է հրավիրել նախկին տարիներին կուտակված պարտքերի վերադարձի խնդրին` ընդգծելով, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է ակտիվացնել:
ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը զեկուցել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման և մրցունակության» ծրագրի առաջին և երկրորդ փուլերում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ` Գեղարքունիքի մարզի 42 համայնքում ստեղծվել են արոտագործողների սպառողական կոոպերատիվներ, կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր (86,75 կմ ջրագիծ, 69 խմոց), տրամադրվել է 473 միավոր գյուղտեխնիկա, ինչպես նաև տարբեր համայնքներում դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել: 2017 թվականի ընթացքում նախատեսվում է մարզի 6 համայնքում ավարտել արոտավայրերի ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքները (ընդամենը` շուրջ 39 կմ ջրագիծ, 12 խմոց), տրամադրել շուրջ 74 մլն դրամի գյուղտեխնիկա և 8 000-50 000 ԱՄՆ դոլարի չափով նպատակային ֆինանսական օժանդակություն կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի և մեղրի ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին:
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
10:29
10:12
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47