Այս պահին հիշողության կապույտ թերթիկներից դուրս է լողում առաջին հանդիպման արձագանքը և Ռաֆիկ Գրիգորյանի հայացքը, որ վստահություն ու հավատ էր ներշնչում։ Գեղարքունյաց մեր աշխարհի ու նրա մարդկանց հանդեպ ընդգծված հարգանքով, նախ հայրենի Ձորագյուղում, ապա տարածաշրջանում առկա հիմնախնդիրները լուծված տեսնելու վճռականությամբ էր մոտենում իրեն վստահված գործին։
Կարծում եմ առաջին հերթին դա գալիս էր հող հայրենին իրենց արդար քրտինքով շենացրած լուսահոգի ծնողներից։ Տոհմիկ հայ ընտանիքի դավանած արժեքները սրբորեն պահել¬պահպանելն ու Օհան վարդապետի տոհմից Տեր Գրիգոր քահանայի Գրիգորյան շառավիղներին փոխանցելը, պատվի ու բարոյականության իրենց բարձր պատկերացումներն ունեցող ավագներից ժառանգած պարկեշտությունը, աղ ու հացին, ընկերոջն ու մարդուն հավատարմությունը, պետություն կառուցողի ծանր, բայց այնքան պատվաբեր պարտականությունները նվիրումով կատարելը վերջին քառորդ դարի ընթացքում նրա անբաժան ուղեկիցն են եղել ու կան։
Մարդուն խորքով ճանաչելու համար ճանապարհ գնալը և աղ ու հաց կիսելը միակ պայմանը չեն։ Շատ կարևոր է նրան տեսնել իր ընտանիքում և հայրական հարկի ներքո։ Միայն այստեղ կարող ես զգալ, թե ընկերոջդ համար ինչ արժեք ունի բանջարանոցը երիզող դեղին քարաքոսով պատված քարաշարն ու պատի ճեղքերից դուրս պրծած եղինջի թուփը, Գեղամա լեռների լանջերից ծաղկած մասրենու բույրը գյուղի վրա շաղ տվող իրիկնային քամին, հայրական տան բակը, թոնրատունը ու ամեն քայլափոխի ուղեկից ու ապրող-ապրեցնող անցյալի հիշատակները։
Երանելի են նրանք, ովքեր առ Աստված հավատն ունեն իրենց սրտում, հավատարիմ են հայրական վերջին պատգամին, ապրում են մարդու հանդեպ սիրով և դա են դնում իրենց գործունեության հիմքում։ Այսպես տեսա ու ճանաչեցի իմ ընկեր Ռաֆիկ Գրիգորյանին։
«Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ, գրող-հրապարակախոս
«Դե Ֆակտո»
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26