Թուրքիայում գործող օտարերկրացի լրագրողներն ահազանգում են. նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատել համարձակված ոչ ոք այդ երկրում ապահով համարվել չի կարող:
DW հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում իտալացի լրագրող Ալբերտո Տետտան նշել է, որ գերմանական Die Welt պարբերականի թուրք թղթակից Դենիզ Յուջելի կալանավորումը վախի մթնոլորտ է ստեղծել Թուրքիայում աշխատող բազմաթիվ օտարերկրացի լրագրողների շրջանում:
Նշենք, որ Die Welt-ի թուրք թղթակցին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունենալու համար:
Լրագրողները հայտնում են, որ հատկապես հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում իրենց աշխատանքը զգալիորեն վտանգավոր է դարձել և հաճախ է խոչընդոտվում իշխանությունների կողմից:
Գերմանական Der Spiegel պարբերականի Թուրքիայի թղթակից Մաքսիմիլիան Փոփը, նկարագրելով երկրում տիրող իրավիճակը, ընդգծում է. «Էրդողանին քննադատել համարձակված ոչ ոք այդ երկրում ապահով համարվել չի կարող»:
Հայտնի է, որ Գերմանիայի տարբեր քաղաքներում նախատեսվում է անցկացնել մի շարք բողոքի երթեր՝ հաջակցություն Յուջելի:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Յուջելի կալանավորման լուրն անվանել է ցավալի ու հիասթափեցնող, իսկ թուրքական դատարանի որոշումը՝ չափից դուրս կոշտ՝ հիշեցնելով, որ Յուջելն ինքնակամ էր ներկայացել ոստիկանություն:
Օրեր առաջ էլ Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հերթական անգամ պաշտոնական Անկարային հորդորել է ազատ արձակել Դենիզ Յուջելին։ Իսկ Բունդեսթագի 160 պատգամավորներ, իրենց հերթին, Բեռլինում Թուրքիայի դեսպանին կոչ են արել աջակցել Յուջելի ազատ արձակմանը։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44