Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ արտաքին առևտրի ազատականացմանը, ապրանքների ներմուծման ընթացակարգերի պարզեցմանը և կրճատմանը զուգընթաց մաքսային հսկողությունը ՀՀ կառավարության ծրագրային միջոցառումների տրամաբանությամբ նոր շեշտադրում է ստացել:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ներմուծման ժամանակ, ապրանքների ձևակերպման և հայտարարագրման փուլում, նվազագույնի հասցնելով մաքսային հսկողությունը, միաժամանակ հնարավոր խախտումներն ու անհամապատասխանությունները բացահայտելու նպատակով հսկողությունն իրականացվում է նաև ապրանքների բացթողումից հետո:
Հետբացթողումային հսկողության վարչության պետ Սիմոն Սարգսյանի տեղեկացմամբ՝ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվել են ապրանքներ տեղափոխող անձանց ռիսկերի չափանիշների ցանկը և ռիսկի գնահատման կանոնները, որոնք մշակվել են միջազգային փորձի հիման վրա. «Հատուկ ծրագրային ապահովման միջոցով յուրաքանչյուր չափանիշով տնտեսվարողին տրվում է ռիսկի աստիճան, ինչի հիման վրա էլ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտները տարբերակվում են ըստ ցածր, միջին և բարձր ռիսկայնության: Մաքսային ստուգման նպատակով վերլուծություններն իրականացվում են բացարձակապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների մասով, իսկ բարեխիղճ տնտեսվարողները թիրախից դուրս են մնում»:
Ըստ Սիմոն Սարգսյանի, մաքսային ստուգումներն առավել հասցեական իրականացնելու նպատակով հետբացթողումային հսկողության վարչությունում համակողմանի վերլուծվում և ուսումնասիրվում են «TWM» և «Հարկատու-3» համակարգերի տեղեկությունները:
Օգտագործվում են նաև ժամանակակից տեխնիկական միջոցներ, մասնավորապես հատուկ մանրադիտակով զննվում է փաստաթղթերի իսկությունը: Անհրաժեշտության դեպքում կատարվում են ճշտումներ այլ իրավասու մարմիններից, ինչպես նաև՝ արտահանման երկրի մաքսային ծառայություններից: «Այս ամենն իրականացվում է տնտեսվարողից աննկատ՝ առանց բիզնեսին միջամտության: Այսպիսով, վերլուծական և ընտրողական նման համակարգի արդյունքում մեծանում է խախտումների բացահայտման հավանականությունը»,-ընդգծել է հետբացթողումային հսկողության վարչության պետը:
2016-ին իրականացվել է 26 մաքսային ստուգում. 12-ը՝ կամերալ, 14-ն՝ արտագնա: 13 դեպքով բացահայտվել է ոչ իրական, նվազեցված մաքսային արժեք, 9-ով՝ արտոնության սխալ կիրառում, 2-ական դեպքով՝ սխալ հայտարարագրված ԱՏԳ ԱԱ ծածկագիր և պայմանական բաց թողնված ապրանքի սխալ վերաարտահանում:
Վերջին շրջանում արտաքին առևտրի ազատականացման շնորհիվ զգալիորեն մեծացել է գործարքի գնի հիման վրա մաքսային արժեքի հայտարարագրման տեսակարար կշիռը: Սիմոն Սարգսյանի հավաստմամբ՝ վարչությունը հետևողական է նման գործարքներում հնարավոր խախտումները բացահայտելու հարցում. վերջին 3 ամսվա հարցումներով օտարերկրյա պետությունների մաքսային մարմիններից 69 կազմակերպության փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ են ստացվել. «2016 թվականին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև արտոնություններով իրականացված մաքսային ձևակերպումների օրինականությանը: Ստուգմամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում ընկերություններն ապրանքներն օգտագործել են այլ նպատակով: Արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ, լրացուցիչ հաշվարկվել՝ պակաս վճարված մաքսային վճարները»:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44