Հաշվեքննիչ պալատի և կից օրենքների նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցրեց, թե ինչու հստակ սահմանված չէ, թե ԱԺ-ում տարեկան զեկույցներն ով է ներկայացնելու:
«Այս դահլիճում մենք բազմաթիվ անգամ տեսել ենք արդարացի դժգոհություններ մեր գործընկների կողմից, որ, օրինակ, Վերահսկիչ պալատի հաշվետվությունները ոչ թե նախագահն է ներկայացնում, այլ տեղակալը կամ աշխատակիցը: Այստեղ որևէ կերպ շեշտվելո՞ւ է, թե որ պաշտոնյան կարող է տարեկան հաղորդում ներկայացնել գործունեության մասին, կամ բյուջեի վերաբերյալ և այլն: Այստեղ ես որևէ տեղ չտեսա, թե ով է ներկայացնելու»,- դիմելով նախագծի հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանին՝ հարցրեց ՀՀԿ պատգամավորը:
Մարգարիտ Եսայանը նաև նշեց, որ քաղաքական չեզոքության սկզբունքի մասին հոդվածում ասվում է, որ քաղաքական կուսակցության անդամ չպետք է լինի, քաղաքական հնչերանգ չպետք է լինի: «Իսկ եթե լինի՞, կա՞ քայլ, որ պաշտոնյային արգելվի և ասվի՝ Ձեր լիազորությունները գերագնահատում եք»,- հարցրեց նա:
Մինասյանը նշեց, որ օրենքը սահմանում է, որ եթե այդ նորմը խախտվում է, ինքը դադարում է Հաշվեքննիչ պալատի անդամ լինելուց:
Իսկ թե ով պետք է եզրակացությունները ներկայացնի, ՀՀԿ պատգամավորը հիշեցրեց, որ օրենքը դեռևս առաջին ընթերցման փուլում է: «Բայց, իմ պատկերացմամբ, ունենք սկզբունքներ, որ ՀՊ-ն կոլեգիալ մարմինն է, և եթե նայեք պալատի անդամների լիազորությունները, կտեսնեք, որ նախագահը և անդամներն իրենց գործառույթներով չեն տարբերվում իրարից: Կոլեգիալության սկզբունքը չափազանց հստակ է ամրագրված և, իմ պատկերացմամբ, եթե այդ հարցը իսկապես մեր պատգամավորների համար կարևոր է թվում, ինձ անձամբ՝ ոչ»,-ասաց նա և նշեց, որ կարող են անդրադառնալ այդ խնդրին:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42