Բացառված չէ, որ մինչեւ տարեվերջ մեկ երկրի կողմից Արցախը կճանաչվի: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ նշել, որ հանդիպումն աշխատանքային էր:
«Այս անգամ մենք դեսպանահավաքը սկսեցինք հենց Արցախ այցելությամբ: Սա իսկապես մեզ հնարավորություն կտա ավելի հաջող անցկացնել մեր դեսպանահավաքը, որովհետեւ այն ինչ-որ մենք լսեցինք Արցախի Նախագահից շատ ոգեւորիչ էր, բովանդակալից: Արցախ այցելելը մեր դիվանագետների համար միշտ կարեւոր է այն իմաստով, որ դա հրամայական է մեր աշխատանքի ու գործունեության համար,- ասել է Է. Նալբանդյանը եւ հավելել,- կցանկանայի շնորհակալություն հայտնել Արցախի Նախագահի կողմից ստացած բարձր գնահատականի համար, որին արժանացավ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, մեր դիվանագետները»:
Է. Նալբանդյանի խոսքով, բացառված չէ, որ մինչեւ տարեվերջ կարող ենք ունենալ մի երկիր, որը կճանաչի Արցախի Հանրապետությանը, սակայն միջազգային ճանաչման համար այդ դեռ բավարար չէ: Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այն բանակցությունները, որոնք այսօր վարվում են եռանախագահների հետ միասին, ուղղված է, որպեսզի հիմնախնդրի կարգավորումը լինի բացառապես խաղաղ ճանապարհով եւ միտված լինի հենց Արցախի ինքնորոշմանը՝ ճանաչման առումով:
«Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում: Այդ երկրի ղեկավարությունը իրեն փակուղու մեջ է դրել եւ փորձում է ուժի կիրառման միջոցով հաջողության հասնել: Բայց ի պատիվ մեր Զինված ուժերի՝ ապարդյուն են դառնում նաեւ նման մտադրություններն ու մեծ իլյուզիաները»,-ասել է Է. Նալբանդյանը:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44