Երկրի տնտեսության համար տարվա առաջին ամիսը կանխորոշիչ չէ: Սակայն Հայաստանի արդյունաբերության համար մեկնարկը բավական հաջող էր. արտադրության ֆիզիկական ծավալը տարեկան հաշվարկով աճել է 12,2%-ով: Հիշեցնենք, որ անցած տարվա հունվարին նույնպես աճի ցուցանիշը երկնիշ էր (15,7%), այնպես որ համեմատելու հիմքերը փոքր չեն:
Սակայն արդյունաբերությունում որոշակի տեղաշարժեր են եղել: Անցած տարվա հունվարին ընդհանուր աճին նպաստել էր մետաղական հանքարդյունահանումը (ֆիզիկական արտադրանքի աճը կազմել էր 1,8 անգամ): Իսկ այս տարվա հունվարին այս ոլորտում 3,1% անկում է արձանագրվել: Արդյունքում արտադրության ֆիզիկական ընդհանուր ծավալի աճի ցուցանիշը հարաբերականորեն դանդաղել է 0,6%-ով:
Դատելով պաշտոնական տվյալներից՝ վերամշակող արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 19,4% աճ: Եթե, իհարկե, տվյալը սխալ չէ: Ըստ ամենայնի, մի շարք՝ սննդամթերքի, խմիչքների, ինչպես նաեւ հիմնական մետաղների ոլորտներում արձանագրված դրական միտումն իր ազդեցությունն է թողել:
Ինչպես հայտնի է, նախկինում ծխախոտային արտադրանքի արտադրությունն աչքի էր ընկնում կայուն աճով: Անցած տարվա տվյալններով, «Գրանդ Տոբակոն» անգամ պատվավոր երկրոդ տեղն էր զբաղեցրել Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում: Բայց այս , հունվարին արտադրանքի ֆիզիակական ծավալը կրճատվել է 1/10-ով (10,3%-ով), ինչը պայմանավորված է ատաքին շուկա արտադրանքի արտահանման ծավալների նվազումով: Հիմնական գնորոդները երրորդ երկրներն են, ԱՊՀ երկրների մասնաբաժինն այստեղ չի հասնում անգամ մեկ տոկոսի: Հենց երրորդ երկրների «գծով» էլ արտահանումը նվազել է զգալիորեն՝ 22,3%-ով:
Հակառակ ծխախոտային արտադրանքի՝ խմիչքների արտադրությունը զգալի աճել է՝ 1,7 անգամ, ինչը պայմանավորված է ալկոհոլի արտահանման ընդլայնմամբ: Հունվարին ԱՊՀ երկրներ (հիմնականում՝ Ռուսաստան) արտահանումն աճել է 4,6 անգամ:
news.am
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26