«Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ Սերժ Սարգսյանը ՀՀԿ–ականներին հավաքելով, փորձում է համերաշխության ու եղբայրության դասեր տալ, «Փաստին» հասած տեղեկություններով, նախօրեին Աջափնյակում բախվել են ևս երկու ՀՀԿ–ականների՝ թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի և ԴԱՀԿ նախկին պաշտոնյա Տավրոս Գևորգյանի կողմնակիցները։ Ցերեկը` ժամը 15:00–16:00–ի սահմաններում Աջափնյակի «15 կվարտալ» կոչվող թաղամասում, Գևորգ Չաուշի արձանի մոտ, ՀՀԿ–ական թեկնածուների կողմնակիցների կուտակումներ են եղել ու թեժ խոսակցություն, այն աստիճան, որ անգամ ոստիկանություն է եկել տարածք: Ոստիկանությունից «Փաստին» ասացին, որ որևէ քաղաքացի չի դիմել իրենց դեպքի առթիվ և ահազանգ չեն ստացել: Մինչդեռ կուտակումները եղել են Աջափնյակի բնակիչների աչքի առաջ: Նշենք, որ օրեր առաջ Աջափնյակում բախվել էին նաև «Ծառուկյան» դաշինքից առաջադրված պատգամավոր Վահան Կարապետյանի ու Արման Սահակյանի կողմնակիցները: «Փաստի» հետ զրույցում Վահան Կարապետյանը չի հերքել միջադեպը՝ ասելով, որ խնդիրը եղել է ոչ թե իր ու Արման Սահակյանի միջև, այլ կողմնակիցների՝ գրասենյակների աշխատակիցների: «Փաստը» զրուցեց Աջափնյակում ՀՀԿ–ից առաջադրված, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աճուրդի կազակերպման և գույքի իրացման բաժնի նախկին պետ Տավրոս Գևորգյանի հետ, ով ազատվել է պաշտոնից պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար: – Պարոն Գևորգյան, տեղեկություն կա, որ բախում է եղել Ձեր և ՀՀԿ–ից առաջադրված, պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կողմնակիցների միջև, ի՞նչն է պատճառը: Նույնիսկ ոստիկանություն է եկել տարածք: – Ո՞վ է ասում, չկա նման բան: Չէ, չկա, բախում չի եղել, ոչ մի բան չի եղել: Ոստիկանությանը հարցրեք: Բամբասանքեր են: Չկա տենց բան, ո՞վ ա ասում, չեմ լսել ես: Թեմա չկա, ոչ մի բախում, կուտակում, ոչ մի բան չի եղել, թեմա չկա: Ինչ ասես խոսում են, ընտրություն ա: Մենք նույն կուսակցությունից ենք, տենց բան չի կարա լինի: – Դե այս ընտրություններում հենց նույն թիմի ներկայացուցիչների միջև է բախում լինում: – Ես նման ինֆորմացիա չունեմ: Տեղյակ չեմ, որ մեր թիմի մեջ մարդիկ իրար խանգարում են: – Ուզում եք ասել՝ Ձեզ Արման Սահակյանը չի՞ խանգարում: – Չէ, չէ, չէ, չի խանգարում, մենք հանգիստ մեր ընտրությունն անում ենք: – Հնարավո՞ր է Արման Սահակյանն ուզում է Ձեզ Ձեր գրասենյակներից ու պայքարից դուրս մղել, խնդիրներ է ստեղծում: – Ես գրասենյակներ չունեմ դեռևս, ամսի 5–ից: Իմ գրասենյակներից ինձ ոչ ոք չի կարող դուրս մղել: – Դուք ԴԱՀԿ նախկին աշխատակից եք, ինչո՞ւ եք ուզում դառնալ պատգամավոր, կարելի՞ է իմանալ: – Ուզում եմ, այ քեզ բան, ինչի՞ եմ ուզում, իմ գործը չի՞ ինչի եմ ուզում: – Նաև ընտրողներին, հասարակությանը պետք է բացատրեք, թե ինչո՞ւ եք ուզում գնալ խորհրդարան: – Դե ես գիտեմ՝ ընտրողներին ինչ կասեմ: – Ասել է թե՝ ուզում եք ԴԱՀԿ–ում Ձեր աշխատանքը փոխարինել պատգամավորի աշխատանքո՞վ: – Էդ իմ գործը չի՞, այ քեզ բան: – Դուք թեկնածու եք, հանրային դեմք եք, պիտի հասարակությանը բացատրեք՝ ինչու եք ուզում պատգամավոր դառնալ: – Դե, ես հասարակությանը կբացատրեմ: – Դուք համարվո՞ւմ եք Միհրան Պողոսյանի մտերիմը: Ո՞վ է Ձեզ աջակցում, Միհրան Պողոսյանը Ձեզ աջակցո՞ւմ է: – Միհրան Պողոսյանն Աջափնյակում ինչո՞վ պետք ա աջակցի: Ինքը թեկնածու է, ինքն իրա ընտրություններով ա զբաղված: Ես շատ մարդկանց մտերիմ եմ համարվում ու կամ, ի՞նչ կապ ունի: Կամ ում ինչ գործն ա՝ ես ում մտերիմն եմ: Ես բավականին շատ ընկերներ ունեմ հայտնի մարդկանց մեջ, հետո՞, ի՞նչ կապ ունի: – Եվ Ձեր շանսերը ինչպե՞ս եք գնահատում: – Չեմ իմանում, նորմալ, նորմալ, լավ: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01