ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը մարտի 1-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ նվիրված Սումգայիթում հայերի ջարդերի 29-րդ տարելիցին:
Ինչպես նշում է Asbarez-ը, դեմոկրատ կոնգրեսականը հիշեցրել է, որ մեծ մասամբ հայերով բնակեցված ադրբեջանական Սումգայիթ քաղաքում ջարդերը տեղի են ունեցել փետրվարի 27-29-ը (1988թ.). ադրբեջանցի ՕՄՕՆ-ցիները դռնեդուռ ընկած բռնել են հայերին ու բարբարոսներին հատուկ ձևով տանջել, սպանել:
«Սումգայիթում հարյուրավոր հայեր են դաժանաբար սպանվել, կանայք ու աղջիկները՝ բռնաբարվել: Զոհերն անպատմելի կտտանքների են ենթարկվել ու ողջ-ողջ այրվել: Մինչդեռ նրանք, որոնց հաջողվել էր փրկվել այս բարբարոսությունից, հուսալքված փախել են իրենց տներից՝ թողնելով ամեն ինչ՝ ունեցվածքը, բիզնեսը: Իրականում այս ջարդերն ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ իրականացվող հակահայկական քարոզչության կուլմինացիոն պահն էին: Հետագայում նույն այդ իշխանությունները ոչինչ չարեցին պատասխանատուներին պատժելու համար: Փոխարենը նրանք ջանք չխնայեցին տեղի ունեցածը քողարկելու և իշխանությունների անմիջական դերակատարումը կոծկելու համար: Այս համատեքստում զարմանալի չէ, որ Սումգայիթում տեղի ունեցած բռնությունը ոչ թե ավարտվեց, այլ շարունակվեց Բաքվում»,-նշել է Շիֆը՝ հիշեցնելով, որ նախքան այդ ջարդերը՝ Ադրբեջանում ապրում էր մոտ 450.000 հայ:
Դեմոկրատը նկատել է, որ թեև անցել են տասնամյակներ, այնուհանդերձ՝ ժամանակը չի բուժել Սումգայիթում, Բաքվում ու Կիրովաբադում տեղի ունեցած սոսկալի բռնությունների վերքերը:
Սահուն անցում կատարելով 21-րդ դարին՝ կոնգրեսականը նկատել է, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է վտանգավոր վարք դրսևորել, սակայն արդեն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում՝ անմիջական սպառնալիք ներկայացնելով տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար:
Հայտարարության վերջում կոնգրեսականը Ներկայացուցիչների պալատին հիշեցրել է, որ ապրիլին լրանում է Ադրբեջանի ամենամոտ դաշնակցի՝ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:
«Մենք չպետք է թույլ տանք, որ մարդկության դեմ իրագործված նման հանցանքները չճանաչված մնան, կապ չունի, թե դրանք երբ են տեղի ունեցել՝ 29, թե 100 տարի առաջ: Եկեք 1 րոպե լռությամբ հարգենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը: Պարո՛ն խոսնակ, մեր պարտականությունն է դատապարտել ատելության հողի վրա իրագործված հանցագործություններն ու հիշել զոհերին՝ հույսով լի առ այն, որ պատմությունը չի կրկնվի»,-եզրափակել է Շիֆը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55