ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը նախընտրական արշավի ժամանակ երկու անգամ խոսել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, հայտնում է Associated Press-ը:
Ինչպես գրել է Washington Post-ը՝ վկայակոչելով Արդարադատության նախարարության պաշտոնյաներին, Սեշնսը հանդիպել է Կիսլյակի հետ մեկ անգամ 2016 թվականի սեպտեմբերին, երբ ԱՄՆ հետախուզության պաշտոնյաները հետաքննություն էին անցկացնում նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ, և մեկ անգամ՝ նույն տարվա ամռանը:
Նշվում է, որ Կիսլյակի հետ շփումներն էին դարձել պատճառ, որ ազգային անվտանգության հարցերով Թրամփի առաջին խորհրդականը՝ Մայքլ Ֆլինը, հրաժարական տվեց փետրվարին:
Նշվում է, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հունվարին՝ Սենատում իր թեկնածության հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է, որ նա չի շփվել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Հաղորդվում է, որ պատախանելով այդ մասին հարցին՝ Սեշնսը հայտարարել է, որ «նա շփում չի ունեցել ռուսների հետ»:
Սեշնսը չի բացահայտել Ռուսաստանի դեսպանի հետ նրա կապերի մասին տեղեկատվությունը, երբ նրան հարցրել են, թե ինչ նա կձեռնարկի, եթե նախագահական արշավի մասնակիցների թիմից մեկը կապ ունեցած լինի ռուսական իշխանությունների հետ:
ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Սառա Ֆլորենսը մարտի 1-ի երեկոյան հայտարարել է, որ «նրա պատասխանում չի եղել բացարձակ ոչ մի մոլորեցնող բան»: Այնուամենայնիվ, դեմոկրատները պահանջում են նրա հրաժարականը՝ ընդգծելով, որ պաշտոնյան ստել է Սենատի առաջ:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55