Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներն այսուհետ կտրամադրեն նաև Միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող՝ փախստականի կարգավիճակ ունենալու և Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքներ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստին, ներկայացնելով ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին նախագիծը, այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքով՝ առ այսօր այդ երկու տեղեկանքները տրամադրում էր միայն Երևանում գործող Միգրացիայի պետական ծառայությունը: «Երեք ամիս առաջ մեկնարկած այս ծրագրի արդյունքում ՀՀ ողջ տարածքում այսօրվա դրությամբ գործում է 39 միասնական գրասենյակ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դրանցից 14-ը գործում է Երևանում, մյուսները՝ Գառնիում, Գյումրիում, Վաղարշապատում, Հաղարծինում, Իջևանում, Բյուրականում, Կարբիում, Արմաշում, Մեծամորում, Զվարթնոցում, Սարուխանում, Ծովագյուղում, Մաստարայում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Գավառում, Բերդում, Ալավերդիում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Կապանում և Մեղրիում:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս 39 գրասենյակները մատուցում են 67 պետական ծառայություններ: «Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանում տարբեր պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թիվը գերազանցում է 200-ը: 100-ից ավելի ծառայություններ պահանջում են կամ անձի պարտադիր ներկայություն կամ օբյեկտի առկայություն, օրինակ ՝ ավտոմեքենայի և այլն, մնացած շուրջ 110 ծառայությունները պատրաստ ենք մատուցել միասնական գրասենյակների միջոցով»,- ասաց նախարարը և կոչ արեց քաղաքացիներին օգտվել իրենց տարածքում գործող մասնավոր օպերատորների միասնական գրասենյակներից՝ խնայելով թե՛ ժամանակ, թե՛ ֆինանսական ռեսուրսներ:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01