Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հայտարարել է, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն անհրաժեշտ է հետաձգել մինչև երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմի ավարտը, կամ էլ այդ ընթացքում հարկ է նվազեցնել ընդդիմադիր գործիչների հանդեպ կիրառվող ճնշումներն ու սահմանափակումները:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին:18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։
Ինչպես գրում է թուրքական t24.com.tr կայքը՝ Թուրքիայի իշխանություններին կոչ են արել ընդունել ու հարգել օրենքի գերակայությունն ու քաղաքական ուժերի հավասարակշռության անհրաժեշտությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարել է, որ Թուրքիայում կալանքի տակ գտնվող քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահների ու պատգամավորների գործով բողոքի հայցը մոտ օրերս ամենայն մանրամասնությամբ կքննվի սահմանադրական դատարանի կողմից, այնուհետև կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 11 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55