Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը ողջունել է գործնական առաջարկով Հայաստան ժամանած աշխարհահռչակ ընկերության ներկայացուցիչներին և նշել, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության կողմից հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոնի հիմնումը մեր երկում աջակցության կարժանանա նաև Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների, այդ թվում՝ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կողմից: Այն նաև դրական կընկալվի հասարակության կողմից, քանի որ հայ ժողովուրդը մշտապես ուշադիր է եղել նորարարությունների նկատմամբ՝ փորձելով առաջավոր միտքը բերել Հայաստան և տեղայնացնել: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այժմ ավելի, քան երբևէ հետազոտությունները և մշակումները, ինչպես նաև գիտությունն ու տեխնոլոգիաները որոշիչ դեր ունեն մեր երկրի առաջընթացի ու զարգացման համար, և տեխնոլոգիական ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Հանրապետության Նախագահը նշել է, որ ՀՀ կառավարությունն ունի տեխնոլոգիական ոլորտի վերազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեծ փորձ՝ «Մայքրոսոֆթ»-ից մինչև «Նեյշնլ Ինսթրումենթս» Հայաստանում ունեն կենտրոններ, որոնք հաջողությամբ գործունեություն են ծավալում:
Դրագո Ազինովիչը շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության համար և ներկայացրել իր գլխավորած ընկերության վերջին տարիների ձեռքբերումները, ընկերության զարգացման ուղղությամբ կատարված ներդրումներն ու նորարարական ծրագրերը՝ միտված ներկայացնելու այնպիսի արտադրանքներ, որոնք նվազեցնում են ծխախոտի հարուցած վնասը:
«Ուրախ եմ, որ Հայաստանում ևս տեխնոլոգիաների և մարդկանց զարգացմանը մեծ ուշադրություն է դարձվում: Խրախուսելով մարդկանց տաղանդների դրսևորումը և տեխնոլոգիաների զարգացումը՝ դուք հնարավորություն եք ստեղծում ձեր երկրի զարգացման և այդպիսով՝ հետագայում աշխարհի առաջադեմ երկրների շարքում ընդգրկվելու համար: Շատ ուրախ ենք այդ մոտեցման և համագործակցության պատրաստակամության համար»,- ասել է Դրագո Ազինովիչը և ընդգծել, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերույթունը հետևողական կլինի ՀՀ կառավարության հետ այսօր ստորագրված փոխըմբռնման շրջանակային հուշագրով ստանձնած հանձնառության իրականացման գործում:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26