Ստամբուլում թուրք ազգայնականները պղծել են 2011թ. ապրիլի 24-ին թուրքական բանակում սպանված հայազգի զինվոր Սևակ Շահին Բալըքչըի պատկերով գրաֆիտին, այս մասին տեղեկացնում է Tert.am-ի ստամբուլյան աղբյուրը:
Հայ ակտիվիստները Ստամբուլի կենտրոնական պողոտաներից մեկի շենքի պատին պատկերել էին Սևակին ու մակագրել. «Սևակին չենք մոռանալու»:
Նշենք, որ Սևակ Բալըքչըն ծնվել է 1986թ.-ի ապրիլի 1-ին՝ ստամբուլահայերի ընտանիքում:
Սևակը սպանվել է Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանում (պատմական Սասունի տարածքի մի մասը) պարտադիր զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում՝ զորացրվելուց 23 օր առաջ։ Չնայած թուրքական իշխանությունների այն պնդումներին, թե բանակում Սևակ Շահին Բալըքչըի մահը դժբախտ պատահարի հետևանք է, Սևակի ծնողները համոզված են` նրա հետ պատահածն ազգային հողի վրա կատարված սպանություն է:
Սևակի վրա կրակել էր ծառայակից, ազգայնական Քըվանչ Աղաօղլուն, իր իսկ պնդմամբ՝ անզգուշությամբ:
Սևակ Բալըքչըի նշանածը՝ Մելանի Քումրույանը, դատական նիստերից մեկի ժամանակ հայտնել էր, որ սպանությունից դեռևս 6 ամիս առաջ Սևակն իրեն հեռախոսազանգի միջոցով հայտնել էր, որ իր հանդեպ ազգայնական հողի վրա ճնշումներ են գործադրվում: Ծառայակիցները, մասնավորապես, Սևակին ասել էին. «Եթե վաղը Հայաստանի դեմ պատերազմ սկսվի, ապա առաջինը Սևակին են սպանելու»:
Նշենք, որ Սևակ Բալըքչըի սպանության գործով դատավարությունը դեռևս շարունակվում է Դիարբեքիրի զինվորական դատարանում, Բալըքչըների ընտանիքի շահերը պաշտպանում է փաստաբան, Դերսիմի հայերի միության նախագահ Իսմայիլ Ջեմ Հալավուրթը:





16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55