Հեղինակավոր Financial Times պարբերականը, անդրադառնալով սիրիական Ռաքքայում սպասվելիք հակաահաբեկչական գործողությանը, նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված է լինելու Ռաքքայի հարցում ընտրություն կատարել Թուրքիայի և քրդերի միջև:
Հիշեցնենք, որ Թուրքիան կտրականապես դեմ է, որ Ռաքքայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրման գործողությանը մասնակցեն նաև քրդական զինված ջոկատները:
«Այժմ խնդիրը Սիրիայի հյուսիս-արևելքում որպես ԻՊ-ի ամրոց հայտնի Ռաքքայի ազատագրումն է... Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն ստիպված է լինելու ընտրություն կատարել թշնամի հանդիսացող երկու կողմերի՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների միջև»,- գրել է պարբերականը:
Նշենք, որ ԱՄՆ զինված ուժերի շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի՝ շաբաթներ առաջ թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այդպես էլ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել սիրիական Ռաքքայում իրականացվելիք ռազմական գործողության համատեղ պլանի շուրջ: Թուրքական կողմն, ըստ պնդումների, այդպես էլ չի հրաժարվել իր` քրդերին Ռաքքայի գործողությունից դուրս մղելու մտադրությունից:
Թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55