ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն։ Կենտրոնի տնօրենը նախարարին և նրան ուղեկցող լրագրողներին ներկայացրել է, որ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են։ Կենտրոնում տեղադրված PET և SPECT եզակի սարքավորումներով չարորակ նորագոյացությունների և սրտի հիվանդությունների ախտորոշման ճշգրիտ և կարևոր հետազոտություններ կկատարվեն։
Միջուկային բժշկության ծառայությունները Հայաստանում հասանելի դարձնելուն ուղղված այս ծրագրի իրականացման համար 2011թ. առ այսօր 2,2 մլրդ ՀՀ դրամի և 5,3 մլն եվրոյի ներդրում է կատարվել։
Այնուհետև նախարար Ալթունյանը լրագրողներին ներկայացրել է, որ 2017թ. առողջապահության ոլորտում նախատեսվում է շուրջ 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Նա կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենա նվիրաբերելու ծրագիրը, որը Հանրապետությունում, հատկապես` մարզերում, զգալիորեն կբարելավի շտապօգնության ծառայության որակը։ Այս առթիվ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2016թ. դեկտեմբերին։ Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի ընթացիկ տարում։ Չինաստանի կառավարությունն այս ծրագրի համար կներդնի 4,8մլրդ ՀՀ դրամ։
«ԱՄՆ և ՀՀ կառավարությունների համագործակցությամբ իրականացվող դրամաշնորհային մեկ այլ ծրագիր միտված է մեր երկրի լաբորատոր ցանցի հզորացմանը»-նշել է նախարարը` մանրամասնելով, որ ծրագրի շրջանակում արդեն իսկ հզորացվել են առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» ռեֆերենս, ինչպես նաև Շիրակի և Տավուշի մարզային լաբորատորիաները:
Ընթացիկ տարում նույն ծրագրի շրջանակում կվերազինվեն Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային լաբորատորիաները: Ամերիկյան կողմն այդ նպատակով կներդնի 4 մլրդ ՀՀ դրամ։
Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքնի (ԳԱՎԻ) աջակցությամբ Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող իրականացման արդյունքում մեր երկրում դիտվում է վարակիչ կառավարելի հիվանդություններով հիվանդացության և մանկական մահացության շարունակական նվազում: Հայաստանում վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը կազմում է 0,9%։ Մինչև այժմ ԳԱՎԻ-ն ներդրել է 5,9մլն ԱՄՆ դոլար։
«Արձանագրված ձեռքբերումների և ցուցանիշների կայունությունն ապահովելու համար ԳԱՎԻ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում 2017թ. կվերանորոգվեն և կվերակառուցվեն պատվաստանյութերի պահպանման 5 մարզային պահեստներ։ Դրանցում կտեղադրվեն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից նվիրաբերված սառնարան-սենյակները, որոնք հագեցած են ջերմային ռեժիմի մշտադիտարկման էլեկտրոնային սարքերով։
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից 2017 թվականին իրականացվող դրամաշնորհային ծրագիրը միտված է ՀՀ պատվաստումների ազգային օրացույցում սեզոնային գրիպի պատվաստումների կիրառման ընդլայնմանը։
2015թ. հունվարին մեկնարկած «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի» շրջանակում 3 տարվա ընթացքում բնակչության թիրախային խմբերի 50-60%-ը սկրինինգային հետազոտություն պետք է անցնի զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման ուղղությամբ։
Անցած 2 տարում իրականացվել է շուրջ 940 հազար սկրինինգային հետազոտություն: 2017թ. նախատեսվում է բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ևս 500 հազար հետազոտություն, որի համար կներդրվի 365 մլն դրամ։
Լևոն Ալթունյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված համաձայնագրով 2017թ. շարունակվում են Սևանի բժշկական կենտրոնի կառուցման և Արտաշատի հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները։ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության մասնակցությամբ կիրականացվեն 837 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ։ Եվս 860 մլն ՀՀ դրամ կներդրվի պետական բյուջեի միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի համար ժամանակակից սարքավորումների, բժշկական պարագաների և կահույքի ձեռքբերման համար։
Ընթացիկ տարում նոր ծառայությունների ստեղծման, վերազինման, վերանորոգման նպատակով լուրջ ներդրումներ են նախատեսվում նաև առանձին բժշկական կազմակերպություններում, այդ թվում` մարզերում։ Դրանց թիվը հասնում է շուրջ 75-ի։
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26