Հայաստանը և Իրաքը ձևավորել են հարաբերությունների բարձր մակարդակ: Երկկողմ համագործակցության ոլորտում վերջին 5-6 տարիների ընթացքում էական առաջընթաց է արձանագրվել, մասնավորապես՝ Երևանում վերաբացվել է Իրաքի Հանրապետության դեսպանությունը, գումարվել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար համաժողովներ, բացի այդ, տարեցտարի ավելանում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, զբոսաշրջային ժամանակահատվածում գործում են ուղիղ ավիաչվերթներ Բաղդադ-Էրբիլ-Երևան ուղղություններով:
Հայ-իրաքյան հարաբերություններում առևտրատնտեսական համագործակցությունն առավել դրսևորվում է իրաքյան Քուրդիստանում, որը մասնավորապես պայմանավորված է ինչպես անվտանգության, այնպես էլ` նպաստավոր այլ գործոններով: Քուրդիստանը, լինելով Իրաքի կազմում, ունի ինքնավար կարգավիճակ, որտեղ գործում են երեք տասնյակից ավել օտարերկրյա ներկայացուցչություններ:
Հաշվի առնելով արդյունավետ երկկողմ համագործակցություն զարգացնելու անհրաժեշտությունը, Քուրդիստանում առավել ստվարանալու միտում ունեցող Իրաքի հայ համայնքի, ինչպես նաև առևտրատնտեսական գործունեություն ծավալող Հայաստանի գործարար շրջանակների առկայությունը, ապրանքաշրջանառության կայուն աճը, և հիմք ընդունելով Հայաստանի և Իրաքի միջև հայտագրերի փոխանակման միջոցով ձեռք բերված համաձայնությունը՝ գործադիրը հավանություն է տվել «Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» նախագծին: Հյուպատոսության ստեղծումը կարևոր քայլ կլինի երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացման ճանապարհին:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55