ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն անձնակազմին ներկայացրեց նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին` Նելսոն Զուլոյանին: Նախարարը հույս հայտնեց, որ կազամերպչական ունակությունների և կառավարման հմտությունների շնորհիվ Նելսոն Զուլոյանը կկարողանա թիմային աշխատանքը դարձնել առավել արդյունավետ և նորարարական` օգտագործելով առողջապահության նախարարության ողջ ներուժը:
«Ծանոթ լինելով պարոն Զուլոյանի գործունեությանը նախորդ աշխատավայրում` համոզված եմ, որ դա նրան կհաջողվի»,- նշեց Լևոն Ալթունյանը:
Նելսոն Զուլոյանը վստահություն հայտնեց, որ առողջապահության թիմը լավագույնն է դառնալու, և ջանք չի խնայի նախարարության աշխատանքները հանրապետության վարչապետի և նախարարի տեսլականին համահունչ կազմակերպելու համար:
Կենսագրական տվյալներ
Նելսոն Զուլոյանը ծնվել է 1978 թվականին Վանաձորում:
1991-1996թթ. սովորել է Վենետիկի «Մուրադ-Ռաֆայելյան» վարժարանում, որը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է Փարիզի Սորբոնի համալսարանը, որտեղ ստացել է սկզբում իրավաբանական, այնուհետև քաղաքագիտական կրթություն:
1996-2007թթ. ընթացքում սովորել և աշխատել է Փարիզում:
2001թ. հիմնադրել և ղեկավարել է «Lori.com» ընկերությունը, որը գործել է կապի և ինֆորմատիկայի ոլորտում:
2003-ից հանդիսացել է «Defster» ամերիկյան խմբի ներկայացուցիչը Եվրոպայում և համակարգել ընկերության ներդրումային գործունեությունը, զբաղվել ծրագրերի մշակմամբ: 2006 թվականից եղել է տարբեր հասարակական կենտրոնների իրավախորհրդատու:
2007-2012թթ. զբաղեցրել է «Euro Future» հետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը, որը զբաղվում է վերլուծական և խորհրդատվական գործունեությամբ` հիմնականում քաղաքականության, տնտեսական, սոցիալական և ռազմական բնագավառներում:
2012-2017թթ. ղեկավարել է ՀՀ առաղջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
Ամուսնացած է, ունի որդի:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44