Հայաստանում այսօր առկա խնդիրներից Դատական ակտերի կատարման ծառայության հետ կապված խնդիրը ամենաքննարկվողներից է: Դեռ շաբաթներ առաջ քննարկվեց և լուծում տրվեց ծանուցման խնդրին: Ծանուցման թերի համակարգը դժգոհության պատճառ էր դարձել, մարդիկ շատ ժամանակ չէին ստանում ծանուցում ինչի պատճառով իրենց տուգանքները կրկնապատկվում էին: Էլեկտրոնային ծանուցման համակարգի ներդրումով այդ խնդիրը լուծվեց: Այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետը անդրադարձ է կատարել ԴԱՀԿ-ի հետ կապված մեկ այլ խնդրին: Դա ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափին անհամաչափ արգելանք դնելու խնդիրն: Շատերին է ծանոթ այս խնդիրը: Օրինակ դուք ունեք ժամկետանց պարտավորություն 100.000 դրամի չափով, բայց կալանքի տակ են վերցվում Ձեր բոլոր հաշիվները և գույքը, որոնց արժեքը հնարավոր է անգամներ գերազանցի ժամկետանց պարտավորության չափը: Սա մեծ խնդիրներ է առաջացնում հատկապես տնտեսվարողների մոտ, քանի որ նման արգելանքները կիրառվում են դատական գործերով, որոնց տևողությունը բավականին երկար է, ինչը խնդիր է առաջացնում բիզնեսի համար: Նման իրավիճակը հիմնականում պայմանավորված է լինում օրենսդրական մակարդակում առկա խոչընդոտներով:
Խնդիրը լուծելու նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին մեկ ամսյա ժամկետում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես հայցի ապահովման միջոց արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափորեն դնելու և այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարության աշխատակազմ:
Այս խնդրի լուծումը կբերի ոլորտի հանդեպ հանրային վստահության բարձրացմանը, և ամենակարևորը լուծվելու դեպքում այլևս խոչընդոտ չի հանդիսանա բիզնես ոլորտում գործունեություն ծավալող մեր հայրենակիցների համար:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55