Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության» ՀՀ մասին օրենքում փոփոխություններ է առաջարկվում: Առաջարկվող փոփոխությունների, գրանցված վիճակագրության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրույցեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Էմիլ Տարասյանի հետ:
-Պարոն Տարասյան, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության» ՀՀ մասին օրենքում փոփոխություններ է առաջարկվում: Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում:
- 2015 թվականից ի վեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ՝ շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում, ինչը դրական ազդեցություն ունի:
Դրական արդյունքներով էր պայմանավորված, որ որոշում կայացրեցինք օրենքում կատարել փոփոխություն և երկարաձգել տրամադրվող հարկային արտոնություններից օգտվելու ժամկետը և 2020թ.-ի հունվարի 1-ի փոխարեն այն սահմանել հավաստագրի տրման պահից 5 տարի, ինչը կունենա նաև հետադարձ ուժ, այսինքն՝ արդեն իսկ հավաստագրված ընկերություններին տրամադրված հավաստագրերը կգործեն ստացման պահից 5 տարի ժամկետով։
-Ի՞նչ կտա սա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործողներին, արդյունքում փոփոխություն կա՞ ոլորտում, թե՞ ոչ:
- Նորաստեղծ ընկերությունները սկզբնական շրջանում ունեն դրամական միջոցներ հայթայթելու, դրանք արտադրանքի ստեղծման գործընթացում ներդնելու, ճանաչում ու գործընկերներ ձեռք բերելու խնդիրներ, ուստի այս տեսակ հարկային արտոնությունների տրամադրումը նշված ժամանակահատվածով հնարավորություն կտա թեթևացնել վերջիններիս ֆինանսական բեռը։
-Կա՞ վիճակագրություն, թե օրենքի գործելուց հետո ինչ աճ է գրանցվել, ինչ առաջընթաց է գրանցվել այդ ոլորտում: Ինչպիսի՞ն է հարկային քաղաքականությունը, ի՞նչ արտոնություններ են:
-Օրենքի գործարկման արդյունքում կատարված ուսումնասիրություններից ակնհայտ է, որ այն իր դրական ազդեցությունն ունի ինչպես նոր ընկերություններ ու աշխատատեղեր ստեղծելու, այնպես էլ ՀՀ պետական բյուջե կատարված մուտքերի վրա: Նշեմ նաև, որ քիչ չեն օտարերկրյա կապիտալով ընկերությունները։ Օրենքի կիրառման արդյունքում ստեղծված արտոնյալ հարկային դաշտը գրավիչ և նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև օտարերկրյա կապիտալով ներդրողների համար։
Վիճակագրության համար նշեմ, որ օրենքի կիրարկման արդյունքում մինչ օրս հավաստագրման համար դիմել է թվով 189 նորաստեղծ, սկսնակ տնտեսավարող սուբյեկտ՝911 նոր աշխատատեղով, որոնցից 178-ը հավաստագրվել է՝ ստեղծելով 865 նոր աշխատատեղ, մինչդեռ 2014 թվականի ընթացքում ՏՏ ոլորտում ստեղծված ընկերությունների քանակը կազմել է 16: Այսինքն՝ տարեկան նոր ստեղծվող ընկերությունների թիվը աճել է 4-5 անգամ, ինչը դրական միտում է։ Քիչ չեն նաև օտարերկրյա կապիտալով ընկերությունները։ Օրենքի կիրառման արդյունքում ստեղծված արտոնյալ հարկային դաշտը գրավիչ և նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև օտարերկրյա կապիտալով ներդրողների համար, դրա համար էլ մի շարք օտարերկրյա քաղաքացիներ ՀՀ տարածքում ստեղծել են իրենց ՏՏ ընկերությունները։
Ամբողջությամբ՝ այստեղ
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26