Ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավի աշխատանքային քարտեզն արդեն պատրաստ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը: «Քարոզարշավի առանցքը, բնականաբար, լինելու է Գագիկ Ծառուկյանը, բայց նրան զուգահեռ տասը քարոզչական խմբեր կլինեն կոնկրետ մարզի մեծ և փոքր համայնքներում, որից հետո տվյալ մարզի մեծ քաղաքներում կլինի հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ»,-ասաց նա և հայտնեց, որ քարոզարշավի մեկնարկը կտրվի Տավուշի մարզից:
Ըստ Զոհրաբյանի՝ մարզի ընտրությունը պայմանավորված է Տավուշի մարզի սահմանամերձ լինելով, ցանկանում են առաջինն իրենց խոսքը հասցնել սահմանամերձ գյուղերում ապրող հայրենակիցներին:
«Մեր հիմնական կարգախոսն է «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է», նաև կան այլ կարգախոսներ՝ «Ծառուկյան դաշինքով դեպի Բարգավաճ Հայաստան», «Ընտրել փոփոխությունների և կառուցելու ժամանակը» և հիմնական կարգախոսը կլինի ներկայացվող նախընտրական ծրագիրը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ իր կարծիքով «Բարգավաճ Հայաստանի» հիմնը բոլոր կուսակցությունների հիմներից ամենաոգեշնչողն է:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախընտրական բուկլետները, ծրագրերը պատրաստ են, երևանյան և մարզային հեռուստաընկերությունների վճարովի և անվճար եթերներից օգտվելու ժամանակացույցը կազմվել է:
«Այնպես որ, քարոզչական թիմն ամբողջությամբ պատրաստ է, ճանապարհային քարտեզը պատրաստ է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա օրենքով սահմանված կարգով ֆինանսական բոլոր ծախսերը կիրականացվեն «Ծառուկյան» դաշինքի հիմնադրամով:
tert.am
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42