Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով` Հայաստանից 2017 թվականի հունվարին արտահանման ծավալը կազմել է 121 մլն 471,4 հազար ԱՄՆ դոլար: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 35,4 տոկոսով: 2017 թվականի հունվարին 51,4 տոկոսով ավելացել է Հայաստան ներմուծման ծավալը` կազմելով 237 մլն 224,8 հազար ԱՄՆ դոլար:
Առևտրաշրջանառությունը 2017 թվականի հունվարին կազմել է 358 մլն 696,2 հազար ԱՄՆ դոլար` աճելով 45,5 տոկոսով: Արտաքին առևտրաշրջանառության առումով ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկեր երկիրը: Հայաստանի և ՌԴ-ի միջև 2017 թվականի հունվարին իրականացվել է 130 մլն 535,4 հազար ԱՄՆ դոլարի առևտրաշրջանառություն` աճելով 60,8 տոկոսով:
Առևտրաշրջանառությամբ երկրորդ խոշոր գործընկեր երկիրը Հայաստանի համար Չինաստանն է, որի հետ իրականացվել է 36 մլն 271,7 հազար ԱՄՆ դոլարի առևտուր, ինչը 2016 թվականի համեմատ ավելացել է 2 անգամ: Հայաստանի հետ խոշոր ծավալներով առևտրաշրջանառություն իրականացրած հաջորդ երկիրը Բուլղարիան է, ում հետ այն կազմել է 19 մլն 361,5 հազար ԱՄՆ դոլար: 2016 թվականի հունվարի համեմատ այն ավելացել է 17,4 տոկոսով: Հայաստանի և Գերմանիայի միջև իրականացվել է 18 մլն 703,3 հազար դոլարի առևտուր` աճելով 8,2 տոկոսով: Մեր հարևանի` Իրանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 7 տոկոսով` կազմելով 15 մլն 333,1 հազար դոլար:
Շուրջ 27,8 անգամ ավելացել է Հայաստան-Շվեյցարիա առևտրաշրջանառությունը` կազմելով 15 մլն 55,7 հազար ԱՄՆ դոլար: Զգալի աճ է գրանցվել նաև Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ առևտրաշրջանառության ծավալներում: 2017 թվականի հունվարին այն 8,3 անգամ ավելացել է` կազմելով 14 մլն 868,6 հազար ԱՄՆ դոլար: Մեր մյուս հարևան երկրի՝ Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալներն ավելացել են 10,4 տոկոսով. իրականացվել է 12 մլն 294,2 հազար դոլարի առևտուր:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55