«Հայկական Ժամանակ» թերթը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ շաբաթ օրը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Ըստ նույն թերթի ՀՀԿ-ի մարզային շտաբները համակարգում են մարզպետները, և այդ օրը նա իր մյուս գործընկերների հետ միասին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու քննարկել ՀՀԿ նախընտրական գործունեությանը վերաբերող հարցերը: Վերը նշված թեմայի շուրջ slaq.am-ը զրուցեց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ:
- Պարոն Գուլոյան, մամուլում եղան հրապարակումներ, որ Դուք վերջերս հանդիպել եք Հանրապետության նախագահին: Իրականությանը համապատասխանու՞մ են այդ լուրերը:
Իսկ ինչ արտառոց բան կա այդտեղ: Հանրապետության նախագահի հետ մեր հանդիպումները կրում են հաճախակի բնույթ:
- Պարոն Մարզպետ, ի վերջո Կոտայքի մարզում Դու՞ք եք ղեկավարում ՀՀԿ շտաբը:
Հարգելիս, Կոտայքի մարզի ՀՀԿ շտաբը ղեկավարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Արամ Հարությունյանը:
-Այդ դեպքում Դուք այս պահին, նախընտրական այս շրջանում, ի՞նչ գործառույթով եք զբաղված:
Բացառապես զբաղված եմ Կոտայքի մարզպետի գործառույթների պատշաճ իրականացմամբ: Ես իմ նախորդ հարցազրույցում ևս այդ մասին ասել եմ մամուլին:
-Կա՞ նախընտրական լարվածություն այս պահին Կոտայքի մարզում:
Չկա և չի էլ կարող լինել: Մեր մարզում բոլոր քաղաքական ուժերը բավականին պարկեշտ կերպով իրականացնում են իրենց աշխատանքը: Եվ մենք որպես մարզային իշխանություն Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ունենք հանձնարարական, որպեսզի անենք ամեն ինչ, որ մարզում տեղի ունենան խաղաղ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Այլ շահարկումներ պետք չէ փնտրել:
Slaq.am-ը զրուցեց նաև ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Արամ Հարությունյանի հետ, ով ևս հավաստեց, որ ինքն անձամբ ղեկավարում է Հայաստանի Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային շտաբը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42